Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ՌԴ մի շարք պաշտոնյաների բառապաշարի վերաբերյալ
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտւղար Նազելի Բաղդասարյանը:
«Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում նույնական է»,– ասել է Փաշինյանը։
Նշվում է, որ նա նաև ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը։