Ֆարերյան կղզիներ - Հայաստան խաղը սպասարկող մրցավարները
ՍպորտԱզգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրի Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումը սպասարկելու են ուկրաինացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսեյ Դերևինսկին, որին եզրերում կօգնեն Սեմյոն Շլոնչակը և Վիկտոր Մատյաշը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան լինելու է Վիտալի Ռոմանովը, իսկ տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուները` Միկոլա Բալակինն ու Դենիս Շուրմանը։
Հիշեցնենք, որ Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 10-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։