Գորնյակի «պարկում» օղակը գրեթե փակվում է ուկրաինական ուժերի շուրջ (Քարտեզ)
ՄիջազգայինԻնչպես ավելի վաղ ենթադրել էինք, ռուսական ուժերը, Սելիդովոյի ճակատում գրավելով առանցքային նշանակություն ձեռք բերած Ցուկորինո բնակավայրը (https://iravunk.com/?p=294460&l=am) դեպի հարավ՝ ՝ Իզմայլովկա եւ Նովոսելիդովկա բնակավայրերի հատվածում (Քարտեզում): Այս պահին ռուսները գևրավել են այդ բնակավայրի միջնամասը՝ դրանք իրաի կապուղ հիմնական մայրուղով հանդերձ: Միաժամանակ ակտիվ հարձակում է ընթանում Նովոսելիդովկայի վրա` ինչպես արեւմուտքից, այնպես էլ՝ հարավից:
Նկատենք, որ հիշատակված ճանապարը դեպի արեւելք ընկած գոտում, այդ թվում՝ Գորնյակ քաղաքում գտնվող ուկրաինական ուժերի մատակարարումների հիմնական ուղին էր: Կան մեկ-երկու փոքր ուղիներ եւս, որոնք, սակայն անբավարար են այդ գոտում գտնվող ուկրաինական բավականին մեծ ուժերի մատակարարումների համար: Առավել եւս, որ դրանք ռուսական փոքր եւ միջին հեռահարության հրետանու, էլ չասած՝ անօդաչուների մշտական կրակի տակ են:
Եթե ավելացնենք, որ մինչեւ Կուրախովոյի ջրամբար ռուսներին մնացել է մոտ 4-5 կմ, ապա հասկանալի է դառնում, որ Նովոսելիդովկայից Կուրախովոյի ջրամբար տանող ճանապարհից դեպի արեւմուտք ընկած ողջ գոտին՝ մի քանի խոշոր բնակավայրերով հանդերձ, ամենամոտ օրերին կհայտնվի ֆիզիկական շրջապատման մեջ, եթե միայն այս հատվածի ուկրաինական ուժերը չշտապես ժամ առաջ հեռանալ: