ծիծաղելին էն ա, որ սրանց միշտ պաշտպանում են Էդմոնի ու Նիկոլի քաղաքական շները
ԹեմաՏիգրան Վարդանյանը գրում է.
Ինձ համար միևնույն ա, թե ով ա խոսողը` եկեղեցական, թե քաղաքական կամ հասարական գործիչ, թե մեկ այլ բնագավառի անձ, երբ օրինակ ասում են` «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ»: Նման դեպքում ի՞նչ կապ ունի, որ բնագավառից է կամ ով է նման միտքն ասողը: Եթե դուք համաձայն չեք էս մտքի հետ, ուրեմն պետք չի երկակի ստանդարտներով ապրել, այսինքն երբ նիկոլական նման միտք ասի քրֆեք, իսկ երբ ձեր կողմից հարգված կամ ընկալելի որևէ մեկը` լռեք: Կամ էլ նման միտք հայտնողներին հակադարձող մարդկանց ասեք, թե բա չի կարելի: Իսկապե՞ս: Լավ էլ կարելի ա: Դուք էլ, ձեր երկակի ստանդարտներն էլ:
Բոլոր նրանք, ովքեր ասում են էս միտքը, ապա վստահաբար կարելի է ասել, որ իրենք համակերպվել են և´ Արցախի անկման հետ, և´ Հայաստանի գահավիժման: Զուտ հերթական դերն են տվել զբաղվում են էլի:
Հ.Գ. Ու ծիծաղելին էն ա, որ սրանց միշտ պաշտպանում են Էդմոնի ու Նիկոլի քաղաքական շները: