P. Diddy -ի մայրը նշել է՝ «որդին հրեշ չէ», խոստովանելով, սակայն, առաջադրված մեղադրանքներից մի քանիսը
Շոու բիզնեսԱմերիկացի ռեփեր P. Diddy-ի մայրը՝ Ջենիս Քոմբսը, հայտարարություն է տարածել ի պաշտպանություն սեռական թրաֆիքինգի մեջ մեղադրվող որդու։ 84-ամյա կինը մամուլին դիմել է իր փաստաբան Նատալյա Ֆիգերիի միջոցով։ Նա հայտարարել է, որ չի հավատում, որ ռեփերը մեղավոր է, գրում է TheVoiceMag-ը։
«Ես այսօր ձեզ մոտ եմ եկել որպես մայր, որն ավերված և խորը վշտի մեջ է մեղադրանքների պատճառով, որոնք առաջադրվել են որդուս՝ Շոն Քոմբսին։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են որդուս դատում ոչ թե ճշմարտության, այլ ստի հիման վրա կազմված պատմության համար»,- հայտնել է նա։
Նա ընդունել է, որ որդին դաժան է վարվել նախկին սիրելիի՝ երգչուհի Քեյսի Վենտուրայի նկատմամբ:
«Իմ որդին հրեշ չէ։ Ես այստեղ չեմ նրա համար, որ իմ որդուն իդեալական պատկերեմ, որովհետև նա այդպիսին չէ։ Նա անցյալում սխալներ է գործել, ինչպես բոլորս։ Որդիս, հնարավոր է, որոշ բաներում այդքալ էլ անկեղծ չի եղել, օրինակ, ժխտել է, որ երբևէ դաժան վերաբերմունք է ցույց տվել նախկին ընկերուհու նկատմամբ, չնայած հյուրանոցի տեսանկարահանող սարքերը հակառակն են ցույց տվել։ Երբեմն ճշմարտությունն ու սուտն այնքան են միահյուսվում, որ սարսափելի է դառնում պատմության մի մասը ընդունելը, հատկապես, երբ այդ ճշմարտությունը նորմայից դուրս է կամ չափազանց բարդ է հավատալու համար»,- ասել է նա։
P.Diddy-ի մայրը նշել է, որ նրա գործողություններն այնպիսին չեն, ինչպիսին ենթադրվում է: