Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Օլեգ Դունդան կոչ է անում հարձակվել Բելառուսի վրա (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Դունդան Վիլնյուսում «Ազատ Ռուսաստան» ֆորումի ժամանակ ասել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մեկ տարում, սակայն դա պահանջում է «կրեատիվ լուծումներ»։
Նա կարծում է, որ նման լուծումը կարող է լինել հարձակումը Բելառուսի վրա:
«Ես համոզված եմ, որ եթե Ուկրաինայի զինված ուժերի համեմատաբար փոքր ստորաբաժանումներ մտնեն, բելառուսական բանակը վայր կդնի զենքերը։ Սա համոզմունք չէ, սա գիտելիք է: Եվ սա մեծ հարված է Մոսկվայի փորոտիքին՝ ցույց տալու համար, որ ինքը չի վերահսկում այդ տարածքները և պատրաստ չէ դրանք պաշտպանել»,- ասաց նա։
Այն, որ այս խելքով մի հսկա երկիր հասցրել են ոչնչացման շեմին` ոչնչացնելով հարյուր հազարավոր մարդկանց, դա դեռ հարցի մի կողմն է:
Ամենակարեւորը. ասել, թե ուլտրալիբերաստ պատգամավորն իր խելքով է նման կոչեր անում, միամտություն կլիներ. հանձնարարել են, նա էլ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» Վիլնյուսում նման կոչեր է անում: Միայն թե մոռանալ պետք չէ, որ Բելառուսն այս պահին ռուսական «միջուկային հովանոցի» տակ է: Այսինքն, եթե նման հարձակում իրականացվի սույն պատգամավորի տերերի անմիջական մասնակցությամբ, դա կարող է բերել միջուկային պատասխանի: Եթե առանց նրանց մասնակցության, ապա Բելառուս ուկրաինական մի քանի ստորաբաժանման մուտքը բերելու է Բելոռուս-Ուկրաինա հայտարարված պատերազմի` ուկրաինական կողմի նախահարձակ լինելու պարագայում: Դրանից հետո Բելառուսի ուժերը (եւ ոչ միայն) պարզապես կարող են մտնել Արեւմտյան Ուկրաինա: