Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի միջուկային փորձարկումներին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը հայելային պատասխան կտա այն դեպքում, եթե ԱՄՆ-ը միջուկային փորձարկումների վերսկսման գործընթացներ սկսի:
Այս մասին RT հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մեզ մոտ ժանգոտած ընկալումներ չկան։ Ռուսաստանն անմիջապես կարձագանքի հայելային պատասխանով», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ երկրի միջուկային դոկտրինի ճշգրտումը հայելային պատասխան է Արևմուտքի գործողություններին: