Թեհրանը խնդրել է Մոսկվային` տրամադրել արբանյակային տվյալներ պաշտպանության համար
ՄիջազգայինԹեհրանը խնդրել է Մոսկվային` տրամադրել արբանյակային տվյալներ։ Այս տեղեկությունը հաստատում են ինչպես իրանական, այնպես էլ ռուսական կոնկրետ աղբյուրները:
«Իրանին այս տվյալները անհրաժեշտ են՝ վերահսկելու Իսրայելի գործողությունները՝ նախապատրաստվելու համար պաշտպանությանը և նրա հետ հնարավոր պատերազմին»,- ասում է աղբյուրը, թեեւ առանց դրչա էլ, հասկանալի է, թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը:
Աղբյոները նաեւ ակնարկում են, որ Մոսկվան այդ հարցուվ վաղուղց որոշում ունի. համապատասխան ողջ տեղեկատվությունն Իրանը կստանա, ինչպես որ Ուկրաինան է անարգել օգտվում արեւմտյան արբանյակային տվյալներից:
Բացի արբանյակներից, հայտնի է դարձել, որ Թեհրանը Մոսկվայից ստացել է С-400 համակարգերի նոր խմբաքանակ: Այս համակարգերի մեջ ներառված են նաեւ հետախուզական մոդուլները, որոնք ունակ են մինչեւ 600 կմ հեռավորությամբ հայտնաբերել եւ թիրախավորել իսրայելյան ինչպես ավիացիայի, այնպես էլ` հրթիռների թռիչքը: