Մբապեն չկա ու վերջ. Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական հրավիրելու մասին Կոբախիձեն ճիշտ է, ուկրաինական պատերազմը երկար չի տեւի Ռուսական ազգայնականությունը հակաադրբեջանական կո՞ւրս է վերցնում Խաչիկ Ասրյանը վերջնականապես մերժել է Արշակ Կարապետյանին եւ չեղարկել ստորագրված համագործակցության հուշագիրը Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ. Խաչատրյան Եթե ռուսն այստեղ չէ, ապա ընտրությունը լինելու է Թուրքիայի կամ Իրանի հետ. Սերգեյ Շաքարյանց Իշխանությունն այլեւս չի կարող ծածկադմփոց անել. Չախալյան ՔՊ-ի նվերը Ադրբեջանին Զիջումների գնով խաղաղություն հնարավոր է միայն հեքիաթներում, պատրանքներում եւ երազներում... Մի որոշ 100  դրամով կօգնե՞ք…

«Ժողովուրդ». Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը երբեք մամուլի ազատության համար տեսանելի պայքար չի մղել, հիմա մամուլի սահմանափակման օրինագիծ է մշակում:

Լիբերալ քաղաքացիական ինստիտուտի հիմնադիրը ԼՀԿ նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը։ Երեկ Երեւանի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ ԼՔ ինստիտուտը կազմակերպել էր հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին։ Ի սկզբանե տեղեկացնենք, որ քննարկումն իրականացվում էր «Խթանել թափանցիկ եւ վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ ԼՔ ինստիտուտի նպատակն է քննարկման արդյունքում մշակել օրենսդրական փաթեթ։

Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը գրեթե որեւէ կապ չունի լրագրության եւ ԶԼՄ գործունեության հետ, փորձում է դրամաշնորհով օրենսդրական բարեփոխումների փաթեթ մշակել, որը ձեւակերպումներով կպայքարի ատելության խոսքի դեմ, իսկ իրականում համացանցային ազատ խոսքը լրջագույնս կսահմանափակի: Բայց փաթեթավորումը գեղեցիկ է անշուշտ: Ինստիտուտը մտադիր է վերահսկել ատելության խոսքի դրսեւորումները ՀՀ ԶԼՄ-ներում եւ խախտումների դեպքում, որպես պատիժ, նախատեսելու է տուգանք, որի չափը դեռ հստակ սահմանված չէ։
Պարբերաբար խախտելու դեպքում՝ տուգանքին կարող է փոխարինել անգամ լրատվամիջոցի գործունեության դադարեցումը։ Բայց ինչպես է վերահսկվելու՝ չգիտեն անգամ իրենք:

Օրինակ՝ PerfectTV-ն կամ այլ ձեւաչափով յութուբյան ալիքները, որոնց հասցեատերը, սեփականատերերը հայտնի չեն, չեն կարող հայտնվել սահմանափակումների առաջ, քանի որ նրանց չեն գտնելու, իսկ այն բարեխիղճ ԶԼՄ-ները, որոնք ունեն խմբագրություն եւ պատասխանատու, կվերահսկվեն, կտուգանվեն։ Անհասկանալի է նաեւ ատելության խոսքի դրսեւորման գնահատականը, կամ թե ինչպես է կարգավորվելու հանրահավաքների ընթացքում ուղիղ եթերում պատահաբար ատելության խոսք ենթադրող բովանդակության տարածումը: Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ ինստիտուտը, որը մի քանի տասնյակ էջանոց վերլուծություն էր իրականացրել, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ հաշվի չէր առել շրջանառության մեջ արդեն իսկ առկա «հակախտրականության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը ենթադրում է 12 օրենքներում փոփոխություն, եւ որտեղ արդեն իսկ առկա է ատելության խոսքի դեմ պայքարի մասին կետ։

Ինստիտուտի ներկայացուցիչները, ավաղ, տեղյակ չէին շրջանառության մեջ առկա օրենքների փաթեթից եւ փորձեցին իրենց արդարացնել, որ դա կուսումնասիրվի նախագծի կազմման փուլում։ Թեեւ նշվում էր, որ հաշվի է առնվել միջազգային փորձը, սակայն տեղական ԶԼՄ-ները ներգրավված չեն այս գործընթացում. տոտալ անտարբերություն է: Իսկ եթե ամփոփենք, ապա այս նախագիծը կլինի գործիք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ձեռքին, որն այժմ հսկողության տակ է պահում ՀՀ մուլտիպլեքսի հեռուստաալիքները:

Այս օրինագծի ընդունումից հետո նույնպիսի ընտրողաբար մոտեցմամբ ՀՌՀ-ն տույժեր կկիրառի իշխանությանը քննադատող հրապարակումների համար: Համակարգվելու եւ մշտադիտարկման են ենթարկվելու նաեւ առցանց մեդիան, յութուբյան ալիքները։

Հիշեցնենք նորից, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ի իրական շահառուն, համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը։ Նա 2023 թվականին նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։

Հարկ է նշել, որ կառույցներից ոչ մեկը որեւէ կապ չունի լրագրության եւ լրատվության հետ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





Մբապեն չկա ու վերջ. Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական հրավիրելու մասին Կոբախիձեն ճիշտ է, ուկրաինական պատերազմը երկար չի տեւիՌուսական ազգայնականությունը հակաադրբեջանական կո՞ւրս է վերցնումԽաչիկ Ասրյանը վերջնականապես մերժել է Արշակ Կարապետյանին եւ չեղարկել ստորագրված համագործակցության հուշագիրըԱդրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ. ԽաչատրյանԵթե ռուսն այստեղ չէ, ապա ընտրությունը լինելու է Թուրքիայի կամ Իրանի հետ. Սերգեյ Շաքարյանց Իշխանությունն այլեւս չի կարող ծածկադմփոց անել. ՉախալյանՔՊ-ի նվերը ԱդրբեջանինԶիջումների գնով խաղաղություն հնարավոր է միայն հեքիաթներում, պատրանքներում եւ երազներում...Մենք լուռ ենք անգամ, երբ վրացին ասում է, որ սա իր հողն է. Ալեքսանդր Մանասյան Մի որոշ 100  դրամով կօգնե՞ք…Լավ էլի, պապ, ես էլ գամ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ կամ ում պատվերով են հետեւել Բագրատ սրբազանին. ԲԱՄԲԱՍԱՆՔՈրոշեցի Հայաստանի հավաքականի կողքին լինեն ծանր ժամանակներում. նորանշանակ մարզիչԵթե չգիտեն աշխատել, ապա  ճիպոտով կսովորեցնենք աշխատել. Մեսրոպ ՄանուկյանԵս նման հայրենիք չեմ ճանաչում. Վարդան ԶադոյանԱյսպես մի քիչ էլ շարունակվի, տուն-թանգարանները կդառնան մոթելներ ու հոթելներ. ԶԱՐՄԱՆՔՄարությանն իրեն բնորոշ կերպով կապիկություններ է անում փողոցում. Անի ԽաչատրյանՓաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ռազմավարական գործարք կնքել (տեսանյութ)Նատաշա Կորոլևան Սանկտ Պետերբուրգում հարցաքննվել է Իգոր Տալկովի սպանության գործով (տեսանյութ)ՔաղաքաքանդըՍելարայանը` իր մանկության ֆուտբոլային կուռքերի մասինՀայրիկիս հետ եմ ծանոթացել Հայաստանի պատմությանն ու իսկապես սկսել եմ սիրել երկիրը. Սելարայան Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա FAF-ի հայտարարությունը` Ֆարերյան կղզիների դեմ կայանալիք տնային հանդիպումից առաջՄենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնն ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան (տեսանյութ)Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասինԿիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ․ ինչի՞ լացեմ դրա մասին երգը լսելիս․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)Հեղափոխական տղերքը մետրո էին նստում, հիմա մինչև էլեկտրական մեքենա չնստեն՝ գործի չեն գնա․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)ՀՀ-ի՝ օկուպացված շուրջ 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան (տեսանյութ)Ով է այսօր Տավուշի զորամասերից մեկում մահացած 19-ամյա զինծառայողը․ մանրամասներUcom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովըՊետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ իր զավակը հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից՝ բանակ չգնալու համար. Պապիկյան (տեսանյութ)ԱՄՆ-ն և ԵՄ-ն թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա․ ԶախարովաԻ՞նչ են այդքան պայթեցնում Օրբելի-Բաղրամյան փողոցի տարածքումԿոբախիձեն հայտնել է՝ երբ տեղի կունենան Վրաստանում նախագահական ընտրություններըՄենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ ԿոբախիձեՄիշուստինը ժամանել է ԲաքուCOP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից․ Լեմկինի ինստիտուտԱվիաընկերությունները զգուշացնում են սնանկության ռիսկերի մասինԵթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում»․ Ռուստամյան (տեսանյութ) Առաջին անգամ Հայաստանում Քրեյգ Դեյվիդը հանդես կգա իր լեգենդար TS5 շոուովՈւշադրություն․ երթևեկություն է դադարեցվելուԿառավարությունն ամբողջովին ձախողել է իր պարտականությունը. Լիլիթ ԳալստյանЗнаменитые соотечественникиԲաքուն Հայաստանին մեղադրել է Կասպից ծովն «աղտոտելու» մեջԿայացավ «Քոչար 360°» ինստալացիա-պերֆորմանսը. ով է Հայաստանից ընտրված միակ պարուհինՕրվա խորհուրդ․ նոյեմբերի 13Թրամփը հայտնել է՝ ինչ պաշտոն է զբաղեցնելու Իլոն Մասկը«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարություն են տարածել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top