ՔՊ-ն աշխատանքային փակ քննարկում է անցկացրել
Հոկտեմբերի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային փակ քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ» թեմայով:
Խոսքը վերաբերում է մասնագիտական աշխատանքների ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու առաջարկին: