Առաջիկա 48 ժամվա ընթացքում Իսրայելն կպատասխանի Իրանին, և ԱՄՆ-ը կներգրավվի հակամարտnւթյան մեջ. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանի շուրջ իրավիճակի կապակցությամբ իրանական արժանահավատ աղբյուրն այս կարծիքն է հայտնել.
«Առաջիկա 48 ժամվա ընթացքում Իսրայելն իրականում կպատասխանի Իրանին, և ԱՄՆ-ը կներգրավվի հակամարտության մեջ, ինչը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության զգալի սրման։
Տարածաշրջանում ԱՄՆ-ի մեծ թվով ինքնաթիռների և զորքերի տեղակայումը վկայում է հնարավոր ռազմական գործողությունների լուրջ նախապատրաստության մասին։
Եթե Իրանը պատասխանի հարձակմանը, դա կարող է լայնածավալ բախման պատճառ դառնալ՝ հակամարտության մեջ ներքաշելով ոչ միայն Իսրայելին և ԱՄՆ-ին, այլև նրանց տարածաշրջանային դաշնակիցներին»: