Խաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգը
ՀասարակությունԽաղողի կորիզի յուղը կարող է էականորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի վտանգը, ինչը չի կարելի ասել ձիթապտղի յուղի մասին, չնայած նախկինում հակառակն էին պնդում: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելի լավ է եգիպտացորենի կամ խաղողի կորիզի յուղ օգտագործել:
Այնուամենայնիվ, լինոլաթթվի ընդհանուր օգտագործումը նվազում է այն պատճառով, որ սննդայուղերի արտադրության համար գենային փոփոխություն կրած բույսեր են օգտագործվում, որոնք աչքի են ընկնում օլեինաթթվի բարձր պարունակությամբ:
«Բուսական յուղերը փոխվել են: Դրանք բավականաչափ լինոլաթթու չեն պարունակում», - ասել է պրոֆեսոր Բելաուրին: Արժե հաշվի առնել, որ հիդրոգենիզացիայի ընթացքում լինոլաթթուն ավելի արագ է անցնում տրանսճարպերի ձեւի, քան օլեինաթթուն:
«Այնպիսի բույսերի յուղերը, ինչպիսին են վայրի քրքումը, արեւածաղիկը եւ սոյան, լինոլաթթվի աննշան քանակություն են պարունակում. հաճախ դա ճարպաթթուների 20 տոկոսից էլ պակաս է կազմում», - ասել է Մարթա Բելուրին:
Այս հետազոտությունն առաջին անգամ ուսումնասիրում է լինոլաթթվի ազդեցությունը այն մարդկանց առողջության եւ քաշի վրա, որոնք չեն հետեւում որեւէ սննդակարգի: