Ալեն Սիմոնյանը և Պետրոս Ղազարյանն արձագանքել են Սրբազանի՝ Հ1 գնալուն
ՆերքաղաքականՔիչ առաջ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների հետ երթով շարժվում է դեպի Հանրային հեռուստաընկերություն։ Մինչ այդ Սրբազանը պահանջել էր իրեն ուղիղ եթեր տրամադրել։
Սրբազանի հայտարարության մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ գրառում է կատարել՝ նշելով․
«Ուղիղ եթերի ժամանակ ասել, որ գնում ես Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթեր ստանալու համար և ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր: Անհավանական»։
Բագրատ Սրբազանի պահանջին արձագանքել է նաև հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը։
Նշենք, որ Հ1-ից հայտարարություն էին տարածել, թե պատրաստ են հարցազրույցի ձևաչափով հյուրընկալել Բագրատ Սրբազանին։
Արձագանքելով Հ1-ի այս հայտարարությանը՝ Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց․
«Հարցազրույցների ժամանակն անցել է, մեր պահանջը ուղիղ եթերում ուղերձն է»։