Ո՞ւր եք, ձեր անտարբերությամբ ինչո՞վ եք տարբերվում ՔՊ-ից. Վահագն Չախալյան «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել ազգային հավաքական Ինչ պետք է սպասել Մոսկվայից այս նոր իրավիճակում Ինչու այս անգամ էլ հանգուցյալներին «չուղարկեցին քվեարկելու» Թրամփի դեմ Լռելն ամենավատ դիրքորոշումն է. Մհեր Արմենիան իր աջակցությունը հայտնեց «Կամք»-ի նստացույցին Ո՞ւր էիք դուք. ԶԱՐՄԱՆՔ ­Հայ­կո, ճիշտ կա­նես, որ... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլանների երկիր Հայաստանս «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ Մենք շատ սխալներ արեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ. Ռուի Մոտա

Բաթումին խնամքով պահպանել է հայուհու մեծ սիրո պատմությունն ու Այվազովսկու տնկած մագնոլիան

Մշակութային

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԵՍԵՆԻՆԸ ԿԴԱՌՆԱՐ 129 ՏԱՐԵԿԱՆ

Եվրաֆիկացված Բաթումին առաջին հայացքից թուրքացած է թվում: Թեպետ ոչ էլ թվում է՝ այդպես էլ կա: Վրաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում թուրքական մուղամի ձայնն այս ու այն օբյեկտներից ականջ է ծակում: Բաթումիին տեր ու տիրական դարձած թուրքերը հայերի հետեւից մեկ-մեկ էլ ռեպլիկ են թողնում՝ «Յախշի առմյանի» (էլի, փառք Աստծո, որ «նոլդու Փաշինյան» չեն վանկարկում): Իսկ ինչն էլ թուրքական չէ Բաթումիում, «զարդարված է» ուկրաինական դրոշով՝ ի աջակցություն պաշտոնական Կիեւի: Ու չնայած նրան, որ քաղաքի կենտրոնական հրապարակում, որը վերանվանվել եւ կոչվում է Եվրոպական, ուկրաինացիները հաճախ են հավաքվում, հերթական ակցիան անում ու փող հանգանակում, այդուհանդերձ, ո՛չ նրանց, ո՛չ թուրքերին չի հաջողվել ջնջել Բաթումիի պատմական, մշակութային հետքն ու դեմքը: Համենայնդեպս՝ դեռ… Ի հեճուկս Վրաստանում երկար տարիներ գեներացվող հակառուսական տրամադրությունների՝ Բաթումիում ռուսախոսների պակաս չկա, ավելին՝ ռուս մեծանուն գործիչների անունները կրող փողոցները մնացել են նույնը: Իսկ Մելիքիշվիլի փողոցի 11 շենքի պատին կգտնեք հուշատախտակ. «Այստեղ ապրել է Սերգեյ Եսենինը՝ 1924 թվականի դեկտեմբերից մինչեւ 1925 թվականի հունվարը»:

ԵՍԵՆԻՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՆԴԻՊԵՑ ՉԱՐԵՆՑԻՆ

Եսենինի ապրած այս բնակարանն առանձնահատուկ է նրանով, որ հենց այստեղ է գրվել «Շաhանե, դու իմ Շաhանե» հայտնի բանաստեղծությունը՝ նվիրված տեղի ուսուցչուհի Շաhանե Ներսեսովնա Տերտերյանին (Տալյան)՝ հայուհուն, ում սիրահարված է եղել բանաստեղծը։ Հարցուփորձով մեզ հաջողվեց պարզել, որ 1924 թվականին այս տանն ապրել է ռուս լրագրող Լեւ Պովիցկինը: Եվ հենց նա է հրավիրել Եսենինին իր մոտ ապրելու: Իսկ այժմ այս նույն տանն ապրում են Չեիշվիլի ազգանունով մի վրացի ընտանիք։ Տան տիրուհին՝ ՆԻՆԱ ՉԵԻՇՎԵԼԻՆ, պատմում է, որ այն ժամանակ տունը երկրորդ հարկ չի ունեցել. «Երբ գնեցինք տունը եւ սկսեցինք վերանորոգումը, մի դռան հետք գտանք, որը տանում էր դեպի մի փոքրիկ սենյակ: Այդտեղ է ապրել բանաստեղծը: Մոտակայքում դպրոց կար, որտեղ էլ դասավանդել է Շահանե Ներսեսովնան: Եսենինը հետաքրքրված է եղել հայկական պոեզիայով, հատկապես Բրյուսովի թարգմանությամբ «Հայ պոեզիայի անթոլոգիա»-ով։ Առանձնահատուկ հետաքրքրված է եղել Եղիշե Չարենցով: Նա անհամբեր սպասել է, որ կհանդիպեն Բաթումիում, քանի որ գիտեր նրա նախատեսված այցի մասին: Ասում են՝ հաճախ է հարցրել Շահանեին. «Ձեր Չարենցը չեկա՞վ»: Ցավոք, Չարենցը Բաթումի եկավ՝ Եսենինի Մոսկվա մեկնելուց հետո»։

Տունը, որտեղ ապրել է Եսենինը՝ Բաթումի, Մելիքիշվիլի փողոց, տուն՝ 11

ՆԱ ԱՆԿԱՇԿԱՆԴ ԺՊԻՏՈՎ ԳԵՐՈՒՄ Է ՇԱՀԱՆԵԻՆ

Իսկ թե ինչպես է սկսվել Շահանեի եւ Եսենինի սիրավեպը, Բաթումիում առ այսօր էլ ջերմությամբ են հիշում: Տիկին Նինան նշում է, որ Եսենինը 1924 թվականին եկել է Կովկաս՝ Աջարիա եւ Բաթումիում փորձել փաստաթղթեր ձեռք բերել՝ Կոստանդնուպոլիս մեկնելու համար: Սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է:

«Իսկ Աջարիայի գեղեցիկ քաղաք Բաթումին զարմանալի էր։ Թվում էր՝ ոչ թե դեկտեմբեր էր, այլ մեղմ սեպտեմբեր. ծաղիկները ծաղկել էին, այգիներն ու շուկաները լեփ-լեցուն էին: Նույն թվականի դեկտեմբերի կեսերին Բաթումիի հայկական դպրոցի ուսուցչուհի Շահանե Տալյանը դասերից հետո վերադառնում էր տուն։ Դպրոցում աշխատում էին երկու քույր՝ Կատան (Կատյա) եւ Շահանդուխտը։ Վերջինիս անունը դժվար էր արտասանել, ուստի՝ ընկերներն ու գործընկերներն այն կրճատեցին Շահա, իսկ հետո նա դարձավ Շահանե: Սլացիկ, շատ ճկուն եւ դեռ շատ երիտասարդ աղջիկը գրավեց բանաստեղծի ուշադրությունը։ Այդ հիշարժան օրը դպրոցի դռան մոտ նա տեսավ մի նրբագեղ երիտասարդի։ Նրա գանգուր, հասած ցորենի գույնի մազերը թափվել էին ճակատին։ Արտահայտիչ կապույտ աչքերը, հմայիչ, անկաշկանդ ժպիտը անմիջապես գրավում է Շահանեին», - այսպես է նկարագրում Եսենինի եւ Շահանեի սիրավեպի սկզիբը՝ տիկին Նինան:

Հնաբնակները պատմել են, թե բանաստեղծով հիացած Շահանեն Եսենինի հետ հաճախ էր շրջում քաղաքում, լսում Մոսկվայի մասին պատմություններ եւ քրոջ հետ գալիս պոեզիայի երեկոների։

ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ «ՇԱՀԱՆԵ, ԴՈՒ ԻՄ ՇԱՀԱՆԵ...»-Ն

Եսենինը Բաթումիում պոեզիա էր կարդում: Բնականաբար, բոլոր կանայք խենթանում էին նրա համար։ Բայց բանաստեղծին հետաքրքրել է միայն Շահանեն։ Երբ Եսենինը հերթական անգամ հայտնվել է դպրոցում, Շահանեն առաջարկել է քայլել բուլվարով, բայց բանաստեղծն ասել է, թե նման եղանակ չի սիրում եւ նախընտրում է պոեզիա կարդալ։ Ու կարդում է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Շագանե, դու իմ Շագանե...»-ն: Նա Շահանեին տալիս է երկու քառակուսի թերթիկ, որոնց վրա գրված է եղել բանաստեղծությունը։ Շահանեն էլ հուզմունքով լսել է բանաստեղծությունը եւ ընդունել: Տիկին Նինան առանձնահատուկ ջերմությամբ է պատմում նաեւ Շահանեի մասին. «Նա շատ աշխույժ ու կենսուրախ է եղել։ Սիրել է կատակել պարսիկ հայտնի դասականների նկատմամբ բանաստեղծի կրքի մասին եւ պաշտպանել իր հայացքները նախանձելի անկեղծությամբ: Իսկ Եսենինի հոգում աստիճանաբար մարում էր Կոստանդնուպոլիս մեկնելու միտքը։ Նա դեռ նոր էր հանդիպել Շահանեի հետ, իսկ այդ հանդիպումները դեռ ընկերական էին եւ ոչ ավել: Բայց Եսենինն այլ ելք չուներ, քան հեռանալ Բաթումիից 1925 թվականի փետրվարի 20-ին։ Իսկ հեռանալուց ասել է. «Ես կարող եմ երգել քո մասին իմ հայրենիքում... Ցտեսություն, փերի, ցտեսությո՜ւն...»:

ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ՄԻԱԿ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ

Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին՝ Բաթումիի Գամսախուրդիայի փողոցի վրա

Բաթումիում հայկական հետքի փնտրտուքով՝ հայտնվեցինք նաեւ Զվիադ Գամսախուրդիայի անվան փողոցում, որտեղ դեռեւս 1885-1887 թվականներին կառուցվել է Բաթումիի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին: Ավստրիացի Ռոբերտ Մարֆելդի նախագծով՝ եկեղեցու կառուցումը ֆինանսավորել են քաղաքի եւ շրջակայքի հայերը։ Եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել բարերար Ալեքսանդր Մանթաշյանը։ Նա մեծ գումար է տրամադրել, որպեսզի կառուցվի եկեղեցին, որը հետո պիտի դառնար քաղաքի բոլոր հայերի հավաքատեղին։ Իհարկե, խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ եկեղեցին փակվել եւ պահեստի է վերածվել: Իսկ 1959 թվականին եկեղեցու շենքում աստղադիտարան է տեղադրվել։ Տեղի հայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու եւ Հայաստաին Հանրապետության շնորհիվ՝ արդեն 1992 թվականին եկեղեցին հայերին է վերադարձվել եւ 1995 թվականից սկսել է գործել։ 1995-2000 թթ. եկեղեցին վերանորոգման է ենթարկվել եւ 2000 թվականից իր դռները բացել է հայ հավատացյալների առաջ: Ամենափրկիչ եկեղեցին դարձել Բաթումիի 8 հազարանոց հայ համայնքի կենտրոնը։ Այժմ եկեղեցու քահանան է Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ԳԱՄԲԱԼՅԱՆԸ, ով ամբողջ Աջարիայում Հայ Առաքելական եկեղեցու միակ ներկայացուցիչն է։ Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կենտրոն եւ երկու երգչախումբ։

ՀԱՅԻ ՈՒ ԹՈՒՐՔԻ ԾԱՆՐ ԶՐՈՒՅՑԸ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ

Եկեղեցում մեզ դիմավորեցին երեք խաչքարերը՝ մեկը նվիրված հայ-վրացական բարեկամությանը, մյուսը՝ Հայոց ցեղասպանությանը, երրորդը՝ պատերազմի զոհերին: Եկեղեցու մուտքի մոտ նկատեցինք ծովային քաղաքի համար նորմալ, մեր աչքին անսովոր մի զգուշացում՝ չի կարելի մտնել եկեղեցի լողազգեստով, տեսանկարահանող սարքերով… Այո, փաստորեն, մեր օրերում կարող է ինչ-որ մեկի մտքով անցնել լողազգեստով եկեղեցի մտնել: Եվ մինչ մեր շուրջն էինք բացահայտում, հանկարծ մոտեցան թուրք զբոսաշրջիկներ: Անգլերենով նրանց մի հայ ասաց. «Սա հայկական եկեղեցի է»: Թուրքերն էլ վրա բերեցին. «Իսկ դու նման ես թուրքի»: Թվում էր, թե հիմա ինչ-որ բան տեղի կունենա, բայց տասնյակ տարիներով Հայաստան չայցելած կանադահայը, որն անգլերենով էր պատասխանում թուրքերին՝ հակադարձելու փոխարեն՝ նկատեց. «Արմատներով Թուրքիայից եմ, իմ պապերը Կարսից են եղել»: Ինչ խոսք, մեր ականջներին անսովոր էր լսել հայի ու թուրքի զրույցը ոչ թե Արեւմտյան Հայաստանի, այլ Թուրքիայի մասին… Եկեղեցու մոմավաճառն էլ պատմեց, որ հաճախ են թուրք զբոսաշրջիկներ այցելում, սակայն նրանց համար կարմիր գիծ կա, որից ներս իրավունք չունեն մոտենալ:

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՏՆԿԱԾ ԾԱՌՆ ԱՌ ԱՅՍՕՐ ԿԱՆԳՈՒՆ Է

Հովհաննես Այվազովսկու տնկած մագնոլիան՝ հայկական եկեղեցու բակում

Եկեղեցու փոքրիկ բակում հայկականության որոնումներով՝ գտանք ցուցանակ. «Այս ծառը տնկել է Հովհաննես Այվազովսկին»: Պարզվում է՝ 1890 թվականին մեծ ծովանկարիչ Այվազովսկին այցելել է Բաթումի։ 73-ամյա ծովանկարիչը մագնոլիայի (կղբի) ծառ է տնկել՝ ի հիշատակ իր այցի։ Կարծես, նա ցանկացել է իրենից մի հուշ թողնել քաղաքին: Նա Բաթումիում մնացել է մեկ շաբաթից քիչ ավելի եւ վերադարձել հայրենիք՝ Թեոդոսիա։ Ծառը մինչեւ հիմա աճում է՝ իր արմատները պնդեցնելով Բաթումիի վրացական հողում: Այսօր Բաթումիի հայկական եկեղեցուն մոտենալիս՝ երեւում է փարթամ տերեւներով հաստաբուն ծառը։ Գարնանն ասում են՝ ծաղկում է աչք շոյող մեծ, վառ ծաղիկներով, իսկ ամառային շոգ օրերին հովանի դառնում մոտակա նստարաններին շունչ քաշող այցելուների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Ո՞ւր եք, ձեր անտարբերությամբ ինչո՞վ եք տարբերվում ՔՊ-ից. Վահագն Չախալյան«Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել ազգային հավաքական Ինչ պետք է սպասել Մոսկվայից այս նոր իրավիճակումԻնչու այս անգամ էլ հանգուցյալներին «չուղարկեցին քվեարկելու» Թրամփի դեմԼռելն ամենավատ դիրքորոշումն է. Մհեր Արմենիան իր աջակցությունը հայտնեց «Կամք»-ի նստացույցինՈ՞ւր էիք դուք. ԶԱՐՄԱՆՔ­Հայ­կո, ճիշտ կա­նես, որ... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԿլանների երկիր ՀայաստանսՍահմանադրության նախաբանի փոփոխությունը՝ ադրբեջանական կողմի նախապայմանն է. Գոհար Մելոյան«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆՄենք շատ սխալներ արեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ. Ռուի ՄոտաԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՇՈՒՏՈՎ. Մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաները այլեւս «Իզմիրլյան» բկ-ում են ԳԱԱ պատվիրակությունը Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտիԱռողջ լյարդի համար Top 5 մթերքներըՅո՞ երթաս, Նիկո՛լ…Մաշ Իսրայելյանի հրապարակումը քրոջ` կյանքից հեռանալուց օրեր անցԱզգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներըԵթե աշխատեի Թուրքիայում, Նոբելյան մրցանակ ստանալ չէի կարողանա. ԱճեմօղլուԱկնկալում եմ, որ Թրամփը չի կրկնի ԱՄՆ նախկին վարչակազմի սխալները․ ԷրդողանԽաչագողերի եւ հայերիս ու Հայաստանի դեմ նյութվող դավի մասինՎարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. ԱԺ նախագահը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբԱդրբեջանը Շուշի է տեղափոխել 222 ընտանիքՄեր օրհներգը տանում է խեղճության, այն պետք է ամբողջությամբ փոխվի. ՔՊ–ական պատգամավոր (տեսանյութ)Կյանքից հեռացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան ԿանդաուրովըՆերիր նրան տեր, քանզի չգիտի՝ ինչ է խոսում. Գուրգեն Սարգսյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինՀաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին.ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՀորդորում եմ բոլորին ուղարկել այս նամակը COP29-ի պատվիրակներին. Միքայել ԳրիգորյանԱնհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Հենրիխ Դանիելյանը կոչ է անում միանալ ֆլեշմոբինՃապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ տիեզերք են ուղարկել փայտե արբանյակԻնչպես հոգ տանել ծանր հիվանդների մասին ու մնալ առողջՎե՛րջ տվեք այս ապօրինությանը, միտումնավոր «Գոյ»-ը վերացնում են. Մհեր ՄեսրոպյանԿարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»...Դեռ ոչ մի տիտղոս չեմ նվաճել, դա է իմ մոտիվացիան. Տիկնիզյան Մի քանի նշան, որ Դուք հասել եք հոգևոր հասունությանԲոլորը կիմանան՝ ով է ուզում «փրկել», ով չի ուզում «փրկվել». «Գոյ»-ը փաստեր կներկայացնիApple-ը «լրջորեն մտածում է» ստեղծել ակնոցի նման սարք, որը կմիանա iPhone-ինՑանկանում եք կրծքային եւ որավայնային հիվանդությունների բուժման արդի մոտեցումներ մինիմալ ինվազիվ մեթոդներով, ուրեմն շտապեք «Աստղիկ» բկԲույրերը կարող են բուժել վերքերը.գիտնականներ Մի քանի հիշեցում բաց սրտով ապրողների համարԱհա՝ ո՞ր հավելվածներն են շատ էներգիա սպառում և ի՞նչ անել«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիարդ դոլարի միայն ավանդներ կան բանկերում․ Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԶավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (տեսանյութ)Միշել. ԵՄ առաջնորդները հաստատել են Թրամփի հետ աշխատելու ընդհանուր մտադրությունըՄասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանելՄխիթարյանը շփվում է Սպերցյանի հետ, ինձ հետ` ոչ. ՏիկնիզյանԱրմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է (տեսանյութ)Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top