Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. Հայտնի է անունը
ՔՊ կառավարող թիմում քննարկում են արդարադատության նախարարի թեկնածության հարցը:
Մեր տեղեկություններով՝ շրջանառվում է ՔՊ խմբակցության 4 պատգամավորի անուն՝ Արփի Դավոյանինը, Վլադիմիր Վարդանյանինը, Արուսյակ Ջուլհակյանինը և Հերիքնազ Տիգրանյանինը:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է պաշտոնից հրաժարական տալու մասին:
Մինասյանի հրաժարականի հարցով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել: