Նեթանյահու կնոջ միջոցով խնդրել է Պուտինից` դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում Հոգեբանը նշել է՝ ինչպես դառնալ երջանիկ Արհեստական ​​բանականությունը կարող է ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը մարդու ձայնի միջոցով․ հետազոտություն Գիտնականները շշալցված խմելու ջրում վտանգավոր նանոպլաստիկ են հայտնաբերել WhatsApp մեսենջերը կդադարի աշխատել միլիոնավոր iPhone-ում Այսօր երեկոյան Ռուսաստանի վրա աստերոիդ կընկնի ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԻ Ռուսական կողմը հաստատել է իր համերաշխությունը Սիրիայի ղեկավարության և ժողովրդի հետ Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբան

Ոմանք Մայր Աթոռից օրհնություն տարան, ոմանք՝ դատապարտություն

Վերլուծություն

Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցած Նիկոլ Փաշինյանն ու իր տիկին Աննա Հակոբյանը տպավորություն էր, որ մասնակցում էին դարակազմիկ արարողությանը՝ այն ընկալելով իբրեւ ընտանեկան փոքրիկ պիկնիկ, իհարկե, մեծ թվով անվտանգությունն ապահովողներով եւ ոստիկանական ուժերով: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը հուշում է, որ այս զույգը զբաղված է բացառապես սեփական «փիառով»: Պարզ է, որ այս մարդիկ հայ եկեղեցին միշտ պատկերացրել են առանց հոգեւոր կյանքի եւ իրենց էլ դրսեւորեցին հենց այդպես՝ չսպասելով Սուրբ Պատարագի ավարտին՝ հեռացան, ինչպես անփառունակ եկել էին: Իհարկե, ակնհայտ է, որ սրանով Փաշինյանը փորձում էր իբրեւ վարկաբեկել եկեղեցին, ի ցույց դնել, թե ահա՝ անգամ եկեղեցուն են կոտրել, իրենք էլ են իրենց հետ, բայց փաստն այն է, որ Նիկոլն իր ամբողջ իշխանական թեւերով գլխիկոր եկավ Մայր Աթոռի դուռը ու ստացավ հերթական ապտակը:

«Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության եւ գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը եւ հայ կյանքը պարպել ազգային ու հոգեւոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որեւէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ եւ անկոտրում՝ միաբանությունը մեր ժողովրդի։ Քրիստոսի կողմից հիմնադրված ոսկեխարիսխ այս սրբավայրը մշտապես լինելու է ազգային ու հոգեւոր կյանքի առանցքը, քանզի Արարատահայաց Սուրբ Էջմիածինը Աստվածադրոշմ է, Սուրբ եւ անկորնչելի»,- Սուրբ խորանից Մայր տաճարի վերաօծման առթիվ ասված այս խոսքերը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, թերեւս բավական էին, որ Փաշինյանը՝ իր ողջ կամանդով, «պռոպկի» պես վեր թռչեր ու հեռանար Սուրբ արարողությունից:

«Եթե դեռ կան իրենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ ու ընդդիմադիր համարող «քաղաքականությունից հասկացողներ», ով չի հասկացել, թե ինչ խոհեմ ու խորը քաղաքական քայլ արեց Մայր Աթոռը` Վեհափառի եզրափակիչ խոսքի միջոցով, ապա ցավակցում եմ բոլոր նրանց, ով հետայսու կվստահի նման «քաղաքականությունից հասկացողների» վերլուծություններին ու կանխատեսումներին», - շեշտում է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: Իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդ Անժելա Սարգսյանն «Իրավունք»-ի հետ զրույցում տվեց խիստ համահունչ բնութագրում տեղի ունեցածին. «Ոմանք Մայր Աթոռից օրհնություն տարան, ոմանք՝ դատապարտություն»:

ԵՎ ԷԼԻ ԵԿԵՂԵՑԻ՞Ն ՄԵՂԱՎՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Սուրբ արարողություններին բավական ուշագրավ էր ընդդիմության պահվածքը: ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները հրաժարվեցին մասնակցել՝ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ պայմանավորված: Բայց նաեւ հարգելով Վեհափառ Հայրապետի հրավերը՝ մյուռոնօրհնեքի արարողությանը ներկա էին ե՛ւ ԱԺ «Հայաստան», ե՛ւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ-ականներ ու ՀՅԴ-ականներ: Բայց, արի ու տես, որ ավելի ստորին օղակներում, ինչ-ինչ իրենց ընդդիմադիր համարող շրջանակներում փորձեր արվեց եկեղեցու ու ընդդիմության մեջ սեպ խրել, նույնիսկ նիկոլական մոլեռանդությամբ քննադատել, դաս տալ ու խելք սովորեցնել 1700-ամյա եկեղեցուն:

«Համարել եմ եւ համարում եմ, որ քաղաքական կյանքին խառնվելու կամ չխառնվելու, օրվա իշխանություններին ընդդիմանալու կամ չընդդիմանալու չափը, ձեւը եւ տեղը պետք է որոշի միայն ինքը՝ Եկեղեցին եւ Վեհափառը, ըստ նպատակահարմարության։ Եվ մենք չպետք է զբաղվենք տեղեկատվական դաշտում Եկեղեցուն թիկունքից հրելով եւ դրդելով նրան անել ավելին, քան նա արդեն անում է իր նախաձեռնությամբ», - անդրադառնալով վերոնշյալին՝ընդգծել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը եւ հիշեցրել, որ Հայ Առաքելական Եկեղեցին գտնվել եւ գտնվում է հավաքական Արեւմուտքի թիրախում ուԱրեւմուտքի սատանիստ էլիտաները ձեռքերն են տրորում, թե երբ են մեր Եկեղեցուն ծնկի բերելու։

«Ու այս իրավիճակում դատապարտում եմ Եկեղեցուն եւ Վեհափառին հարվածի տակ դնելու ցանկացած փորձ։ Վեհափառին քննադատողները թող փորձեն նույն ձեւով եւ տոնով շրջափակեն Հայաստանում ԱՄՆ դեսպանին եւ նրան հարցեր ուղղեն Հայաստանում իրենց կողմից իրականացվող ապօրինությունների, ներքին գործերին խառնվելու եւ այլ վայրագությունների մասին»,- արդարացիորեն շեշտել է Այվազյանը։

Այս համատեքստում հատկանշական է նաեւ ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղեւոնդյանի դիտարկումը. «Եթե ամեն բան՝ քաղաքական, հանրային գործընթաց, «էլիտա» համարվողների վարք, շարունակվի այս կերպ, ինչպես մինչ օրս է եղել ու նաեւ ներկայումս է, ապա Նիկոլի իշխանությունը ՀՀ-ում կարող է լինել ցմահ, կամ մինչ ՀՀ-ի գոյության ավարտ՝ այն իմաստով, որ նա կլինի ՀՀ-ի վերջին ղեկավարը: Կարծում եմ՝ շատերը, ինչպես սոցիալական ակտիվից, այնպես էլ հասարակական լայն շերտերից, դժվար են պատկերացնում, թե ինչ համալիր արտաքին կառավարման տակ է ՀՀ-ն մտել, ու ինչ ինստիտուցիոնալ ու տեխնոլոգիական գործիքներով են աշխատում ՀՀ-ն գաղութացնող երկրները ՀՀ-ում հայ հասարակության հետ»:

Ըստ Ալեն Ղեւոնդյանի` չկա գեթ մեկ ոլորտ, որ վերահսկողության տակ չլինի: Նրա գնահատմամբ՝ ոլորտային ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքի կոլափսն էլ է հանդիսանում այդ ծրագրերի մի կարեւոր մասը:

ԻՍԿ ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

Ինչեւէ, այնուհանդերձ, նրանց համար, ովքեր եկեղեցու դիրքորոշման հարցում դեռ կասկածներ ունեն, եւս մեկ անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վերահաստատեց. «Մեր դիրքորոշումները ինչպիսին եղել են, շարունակում են այդպիսին լինել։ Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշումների մեջ»: Լրագրողների ճշտող հարցին, թե Եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել իշխանությունների հրաժարականը, Սրբազան հայրը պատասխանել է, որ ամեն ինչ ուժի մեջ է։ Հետեւապես, հարց է ծագում, թե ինչ է փոխվել որոշ ընդդիմադիրների դիրքորոշումների մեջ, որոնք արժեքային պայքարից էին խոսում, իսկ հիմա դուրս են եկել եկեղեցու դեմ:

«Պատմական նման իրադարձություններն անթույլատրելի է դիտարկել այսօրվա ներքաղաքական կոնյուկտուրայի պրիզմայում: Մայր Աթոռը ճիշտ է արել, որ իշխանավորներին հրավիրել է, վերջիններս ճիշտ են արել, որ հրավերն ընդունել են: Իմ ընդդիմադիր գործընկերներին հորդորում եմ՝ մեր անգործության եւ անկյալության սլաքները չուղղել Եկեղեցու ուղղությամբ», - կոչ է արել քաղաքագետ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Իսկ նիկոլականներն առաջին անգամ ծպտված են, պարզապես, ասելիք չունեն: Օրինակ` Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ խաչակնքում էր՝ ասելով. «Փառք Աստծո՝ օրվա հետ կապված»: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ որոշեց համեստ ու լուռ մնալ. «Այստեղ չէ ու քայլելու ֆորմատով չէ, ժողովուրդ ջան»: Իսկ Մյուռոնօրհնեքին մասնակցող, բայց Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սրբի դեմքով ասել է. «Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառմանը մասնակցելու: Կարեւորում եմ այսօրվա միջոցառումը: Կարծում եմ՝ շատ բնական բան է, որ այստեղ եմ»:

Իհարկե, ընթերցողի մոտ հարց կծագի՝ իսկ ինչպիսի՞ն էր հայ մեծահարուստ բարերարների դիրքորոշումն առհասարակ՝ եկեղեցու եւ իշխանության հարաբերությունների մասին: Բայց դրա պատասխանը ցավալի է ու դառը, նրանք էլ «քաղաքականությամբ չեն զբաղվում», կարծես, այս վեց տարում ոչինչ էլ չի եղել, նրանք չեն էլ նկատում` ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն, առավել եւս, թե այս իշխանության պատճառով ինչ է եկել մեր երկրի գլխին: Կարծես, նրանք չեն էլ նկատում, որ Արցախը չկա, Եռաբլուրն էլ մեծացել է մի քանի անգամ: Եվ, օրինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն անվրդով ասում է, թե լավ կլինի, որ այս առիթով հին դժվարությունները մոռանանք եւ սկսենք աշխատել միասին։ Նրան հարցրել էին եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին, իսկ պատասխանն այսպիսին էր. «Ինչպես տեսաք, ներկա էին վարչապետն ու նախագահը։ Լավ կլինի, որ այս առիթով հին դժվարությունները մոռանանք եւ սկսենք աշխատել, ոչ թե թշնամի լինենք։ Հատկապես, որ թշնամի ունենք դրսում, շատ լավ կլինի, որ ուժ լինենք երկրի ներսում եւ համախմբվենք, աշխատենք դեպի ապագան, նաեւ Սփյուռքի հետ»: Դե, եկ վարդապետ ու մի խենթանա…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Նեթանյահու կնոջ միջոցով խնդրել է Պուտինից` դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում Հոգեբանը նշել է՝ ինչպես դառնալ երջանիկԱրհեստական ​​բանականությունը կարող է ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը մարդու ձայնի միջոցով․ հետազոտությունԳիտնականները շշալցված խմելու ջրում վտանգավոր նանոպլաստիկ են հայտնաբերելWhatsApp մեսենջերը կդադարի աշխատել միլիոնավոր iPhone-ումԱյսօր երեկոյան Ռուսաստանի վրա աստերոիդ կընկնիԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԻՌուսական կողմը հաստատել է իր համերաշխությունը Սիրիայի ղեկավարության և ժողովրդի հետՌեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբանՀովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից. «Հայկական ժամանակ»Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ այդ թվում՝ մեր․ ՈսկանյանՔՊ-ականները Նիկոլի «սերը» չեն կարողանում իրար հետ կիսել. Մելիք-ՇահնազարյանՀարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է ՇարմազանովԻրանը զորքեր կուղարկի Սիրիա. ԱրախչիԵրեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում էՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունըԱշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան ԳեղամյանԴեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik ԱրմենիաԵրևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղըԱրթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլարՊատերազմը ավարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգությունը չի վերականգնվել և բնակիչները չեն վերադարձել իրենց տները. Իսրայելի վարչապետՇՏԱՊ. Ավտոբուսների վարորդների կողմից գործադուլի հետքերով. Հայտնի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբՀարավային Կորեայի նախագահը, փաստացի, ռազմական հեղաշրջում է իրականացրելԻնչո՞վ են զբաղված. ԶԱՐՄԱՆՔՍիրիայի կառավարությունը լարվածության թուլացման համար պետք է ներգրավվի իրական քաղաքական գործընթացում. ԷրդողանՔՊ-ն նիստ է գումարելու. օրակարգում Աղազարյանի հարցն է․ MediaHubՏիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԹանգարան, որը ժառանգել է բարեկամությունԲայրամովը հանդիպել է Արաղչիի հետԾանրամարտի ԱԱ. Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Հերի՛ք է մեր ժողովրդին մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ–որ հայրենիքներին․ Ալեն ՍիմոնյանԼոբի կերեք, լոբի... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովըՎրաստանի իշխանությունները ոչ մեկին թույլ չեն տա երկրում իրականացնել ուկրաինական սցենարըԼազոյի 6 հասցեում կռիվ է ընկել. պարզաբանում է Մադլեն ԱսրյանըԹուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում էԵս ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ. Մամիջանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկներիՊարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան ՎարդանյանՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ինՀՀ վարչապետի հանրային խնդրանքը մերժելը ճիշտ չէ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ ԶուրաբիշվիլիինԵթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի․ ԳրիգորյանՎարորդների «WhatsApp»-յան խմբին է ուղարկվել աշխատանքից ազատվածների ցուցակըՈչ ոք պատասխանատվությունից չի փախչի. Վրաստանի վարչապետը՝ ցույցի մասնակիցների մասինԵթե Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրեր՝ մանդատս վայր կդնեի․ ՔՊ–ական պատգամավորՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top