Հայի հետին խելք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
( ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՆԱՏՕ-Ի DPRC ՆԻՍՏԻՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՆԱԽԱԳԾԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ հայերը կարող են դեպի եվրոպական տուպիկ տանող երկիրը որոշեն խաչմերուկի վերածել:
**
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
( ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ`ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔ ՏԵՐ ՌԱՖԱՅԵԼ-ՊԵՏՐՈՍ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` չնայած Ալեն Սիմոնյանը մասնակցեց Մայր տաճարի վերաօծման արարողությանը , այնուամենայնիվ, նա Հռոմի պապից ավելի կաթոլիկ է:
**
ԿՈՒՇՏ ՓՈՐԻՆ ԻՆՉ ԲԱՅԴԵՆ
( ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԲԱՅԴԵՆԻ «ՀՐԱԺԵՇՏԻ» ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընդունելությանը, քանի որ Էրդողանը Թուրքական տանը պինդ կերցրել ու խմացրել էր:
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԳՈՐԾԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՔԵԼԻՍ)
Григорий Араович, он же Гога, он же Гоша, он же Гора, он же Жора...