30 բարձրաստիճան սպա ՀՀ ՊՆ-ից և ԳՇ-ից մասնակցել են ռազմական պլանավորման շուրջ իրազեկող հանդիպման
ՀասարակությունՀայաստանում մենք շարունակում ենք խթանել միջազգային մարդասիրական իրավունքի տարածումը և կիրառումը պետական մարմինների և զինված ուժերի ներկայացուցիչների շրջանում։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն․
«2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում
16 սպա, պայմանագրային զինծառայող և ենթասպա ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներից մասնակցել է դասընթացավարների վերապատրաստման երկօրյա դասընթացի, որի շրջանակներում քննարկվել են Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) մարտահրավերները ժամանակակից զինված հակամարտություններում:
14 միջին և բարձր աստիճանի կոչում ունեցող զինվորական իրավաբան ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներից մասնակցել է ՄՄԻ-ի շրջանակներում ժամանակակից զինված ուժերում իրավախորհրդատուի դերի վերաբերյալ դասընթացին։
18 սպա և ենթասպա ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից իրազեկվել է ԿԽՄԿ հանձնագրի, գործունեության և ՄՄԻ հիմունքների վերաբերյալ Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում կազմակերպված ԿԽՄԿ դասընթացների շրջանակներում։
18 սպա, ենթասպա և սերժանտ ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադից տեղեկացել է ԿԽՄԿ-ի հանձնագրի և գործունեության մասին։
Հատուկ նշանակության բանակային կորպուսի մարտավարական օղակի 20 միջին և բարձրաստիճան սպա մասնակցել է ՄՄԻ հիմունքների վերաբերյալ իրազեկման հանդիպման Գորիսում։
30 բարձրաստիճան սպա Պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբից մասնակցել է ռազմական պլանավորման և գործողությունների վերաբերյալ որոշումների կայացման ընթացքում ՄՄԻ-ի կարևորության շուրջ իրազեկման հանդիպման։
50 կուրսանտ մասնակցել է ՄՄԻ հիմունքների վերաբերյալ իրազեկման հանդիպման Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։