Ուգլեդարի հետ գրեթե վերջ. Ուկրաինական աղբյուր (Քարտեզ)
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Ուգլեդարի հետ գրեթե վերջ։
Հիմնական խնդիրն այն է, որ ռուսներն ավելի են առաջանալու, իսկ Ուկրաինայի զինված ուժերն այս ուղղությամբ իրական լավ պաշտպանական կառույցներ չունեն։ Սա կարող է առաջացնել պաշտպանական դիրքերի փլուզում։ Նույնիսկ «մարդկային վահանի» ռազմավարությունը, երբ ՊՆ-ի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի թիկունքի առնետները զանգվածաբար նետում են հետևակին՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար, այս անգամ կարող է չաշխատել»։
Երեկ ուշ ժամի հայտնի դարձավ, որ Ուգլեդարը պաշտպանող ուկրաինական 72-րդ բրիգադին վերջապես թույլ են տվել նահանջել: Սակայն սա ուժացած հրաման է, եւ նահանջողները պետք է անցնեն ռուսների երկկողմ կրակի տակով: Հաջողվե՞լ է կամ եղե՞լ է նման փորձ այս գիշեր, դեռ ամբողջական տվյալներ չկան: Սակայն ամենայն հավանականությամբ, այսօր կհայտարարվի ռուսների կողմից Ուգլեդարը գրավելու մասին:
Միաժամանակ ռուսական ուժերն այս պահին Ուգլեդարից հյուսիս գտնվող Բոգոյավլենկայի մատույցներում են` արդեն մոտ 50 մետի վրա: Իսկ այս բնակավայրը Կուրախովոյի ուղղությամբ ուկրաինական պաշտպանության վերջին պաշտպանական գիծն է, ընդ որում, մյուսների համեմատ շատ ավելի թույլ: Այսինքն` ուկրաինական հիշատակված աղբյուրի մտավածությունը, որ «ռուսներն ավելի են առաջանալու», միանգամայն տեղին է: