Սու-35-ը սարսափեցրել է ամերիկյան F-16-երին, որոնք թռչում էին ռուսական Տու-95-ը «որսալու» համար (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-35-ը սարսափեցրել է ամերիկյան F-16-երին, որոնք թռչում էին ռուսական Տու-95-ը «որսալու» համար:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Գրեգորի Գիլյոն արդեն նվնվում է միջադեպի մասին. «23.09.2024 NORAD օդանավը Ալյասկայի հակաօդային պաշտպանության գոտում իրականացրել է ռուսական ռազմական ինքնաթիռների անվտանգ և կարգապահական որսում։ Ռուսական մեկ Սու-35-ի (կործանիչի) պահվածքը վտանգավոր էր, ոչ պրոֆեսիոնալ և վտանգի տակ էր դնում բոլորին: Այն չէ, ինչ կարող եք տեսնել պրոֆեսիոնալ օդուժում»:
Դատելով տեսանյութից, ամերիկյան գեներալը նախանձից չարախոսում է. նման միլիմետրերով հաշվարկած անցումը ոչ պրոֆեսիոնալ համարելուն այլ անուն չես տա:
Ամեն դեպքում, տեղի ունեցածից հետո ամերիկյան ինքնաթիռները մոռացել են Տու-95-ը «որսալու» մասին՝ շտապ հետ վերադառնալով: