Դատարանը Լը Պենին կարող է զրկել 2027 թվականի ընտրություններին մասնակցելու իրավունքից. AFP
ՄիջազգայինՖրանսիայի դատարանը «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին կարող է զրկել 2027 թվականին երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից, եթե նրա նկատմամբ մեղադրական վճիռ ընդունվի Եվրախորհրդարանի միջոցների մսխման գործով, որի վերաբերյալ լսումները սկսվում են երկուշաբթի, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը:
«Ազգային միավորում»-ի ղեկավարը, նրա հայրը՝ Ժան Մարի Լը Պենը և կուսակցության ևս 23 ներկայացուցիչներին կասկածում են, որ 2004-2016 թվականներին նրանք վճարել են օգնականների միայն կուսակցության համար կատարած աշխատանքի համար, ինչն արգելված է ԵՄ կանոններով։
Վարձու աշխատողներից ոմանք երբեք չեն հանդիպել իրենց պաշտոնական գործատուներին։ Այդ աշխատակիցների թվում էին Լը Պենի թիկնապահ Թիերի Լեժիեն, քաղաքական գործիչ Կատրին Գրիզեի կաբինետի ղեկավարը և կուսակցության գրաֆիկական դիզայները։ Գործակալությունը նշում է, որ Լե Պենի հայրը առողջական պատճառներով դատարան չի ներկայանա։
Մեղադրանքը հաստատվելու դեպքում կուսակցության անդամներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և 1 միլիոն եվրո տուգանք, նրանք միաժամանակ 10 տարով կզրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Նշվում է, որ հետաքննությունը Լը Պենի համար «լուրջ քաղաքական փորձություն» կլինի։