ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացմանը
ՄիջազգայինՌուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագծին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նոր փաստաթուղթը կհամապատասխանի միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքներին, չի ունենա որևէ առճակատման բնույթ և ուղղված չի լինի որևէ երկրի դեմ, այլ ուղղված կլինի հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովմանը»,-պարզաբանել է Ուշակովը։