Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով Ովքեր են այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի հնարավոր թեկնածուները Ամենահավանական տարբերակն է, որ Ասադի նախագահական ինքնաթիռը ոչնչացված է Իսրայելն արդեն օկուպացրել էր Սիրիայի մի մասը Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի կառավարության տապալման մասին. խոսակցություններ կան Ասադի ինքնաթիռի կործանման մասին Էրդողանի դստեր գրառումը. Ասադն ընկավ, և Էրդողանը հաղթեց Ահաբեկիչները կա´մ կանցնեն բանակցությունների կա´մ իրանը կհարձակվի. Լրատվամիջոցներ Ռիչարդ Մուրի Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական բանակը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա. Իրանական աղբյուր Վելիկա Նովոսելկայում ռուսները հարձակվում են բոլոր կողմերից. Ուկրաինայի ԳՇ-ի ռեսուրս «Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը` Գրականության և արվեստի թանգարանում

Ինքս Ֆրանսիայի նախագահ Մակրոնին եւ ֆրանսիական պետությանը համարում եմ Հայաստանի համար ամենավտանգավոր թշնամին. Համբարյան

Ներքաղաքական

Սահմանադրական դատարանը երեկ սկսեց եւ ավարտեց հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը։ Բարձր դատարանի լրատվական ծառայության համաձայն` դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դեռ պարզ չէ, թե որոշումը, երբ կհրապարակվի։ Նշենք, որ Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում՝ փաստաթուղթը կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ  հետ:


«ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՆ ՄԵԶ ՏԱՆՈՒՄ»


— Վերջին շրջանում իշխանական այրերի կողմից քննարկումներ են ընթանում, որ մի օր Հայաստանը, հնարավոր է,  ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնի: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

— Հայաստանը շատ վաղուց է որոշում կայացրել, որ պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, եւ դրա վառ օրինակն այն է, որ Հայաստանի գործող իշխանություններն իրենց սեփական դավաճանությունը փորձում են սրա կամ նրա վրա բարդել: Շատ վաղուց մենք ՀԱՊԿ-ում ընդամենը որպես նոմինալ դերակատարություն ենք դարձել: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը սառեցրել է: Չնայած իրավականորեն այդպիսի գործընթաց չկա ՀԱՊԿ-ում, բայց, ամեն դեպքում,  ինքը եւ՛ սառեցրել է, եւ՛, որքան ես գիտեմ, անդամավճար չի վճարում: Այնպես որ, ՀԱՊԿ-ից դուրս գալը ընդամենը մեկ քայլ է, բայց Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ես մի կողմ եմ թողնում: Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթներից  մեկի ժամանակ, որը սփյուռքի ներակայցուցիչների հետ էր, առավել քան ծանր մեղադրանքներ առաջադրեց ՀԱՊԿ-ին:

Մեղադրեց, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը վտանգում է մեր ինքնիշխանությանը եւ Հայաստանի Հանրապետությանը, եւ երկրորդ՝ նաեւ հայտարարեց, թե Հայաստանը հավանական է, որ դուրս կգա եւ, ինչպես, որ ինքն ասաց՝ այդ կրիտիկական պահն արդեն հասունացել է: Հետեւապես, Ալեն Սիմոնյանը չէ այս ամեն ինչի հեղինակը, այլ այս ամենի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, իսկ առավել քան ճիշտ է ասել, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ուժերն են, որոնք եւ՛ արհամարհած ունեն հայ ժողովրդի, եւ՛ ՀՀ շահերը, ու իրենք առավել քան գլոբալ աշխարհաքաղաքական վայրիվերումների են մեզ տանում:
 

Շատ լավ հասկանալով, որ Հայաստանը կարող է կորցնել իր ինքնիշխանությունը եւ տարածքները, բայց իրենք տանում են այդ գիծը, եւ իրենց համար բացարձակ  միեւնույնն է, թե ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ: Խնդիրն այստեղ գիտե՞ք նաեւ որն է: Նույն Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ուժերը, օրինակ, նույն Ֆրանսիան՝ որպես Արեւմուտքի ներկայացուցիչ, իբրեւ թե հայ ժողովրդի «բարեկամ» են ձեւանում: Ի դեպ, նշեմ, որ ես ինքս նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ ֆրանսիական պետությանը համարում եմ Հայաստանի համար ամենավտանգավոր թշնամին, որովհետեւ ոչ միայն 1921 թվականին Ֆրանսիան էր հայկական Կիլիկիան իր մի քանի հարյուր հազար հայերով նվիրում թուրքերին, այլ նաեւ հենց Ֆրանսիայի անմիջական եւ ակտիվ մասնակցությամբ ուղիղ 101 տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրեց Պրահայում, որով Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս:

Այդ փաստաթղթի տակ դրված է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրությունը: Եթե անգամ նույն Ֆրանսիան ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Հայաստանի Հանրապետությունից, երբեւիցե չի ասում՝ իսկ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն այս տարածաշրջանում ո՞վ է պաշտպանելու: Ես ինքն ընդունում եմ այն հանգամանքը, որ ռուսները լավ գործընկերներ չեն, բայց եւ ընդունում եմ մեկ այլ շատ կարեւոր փաստարկ, որ, ցավոք սրտի, մենք Ռուսաստանին փոխարինելու ոչինչ չունենք, եւ դա Մոսկվայում շատ լավ հասկանում են: Իսկ մեր անխոհեմ արտաքին քաղաքականությունը, մեր հիստերիկ վարքագիծը (այն պարագայում, երբ մենք պարտված երկիր ենք) է՛լ ավելի մեծ խնդիրներ են ստեղծում մեզ համար:
Հենց նույն այդ Ֆրանսիան մի օր վեր չկացավ ու ասի՝ հարգելի՛ հայ ժողովուրդ, դուրս արեք, օրինակ, ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից, ե՛ս դրան կփոխարինեմ այդտեղ: Ո՛չ, չի ասում, որովհետեւ ֆրանսիացիները շատ անկեղծ են մեզ հետ: Ֆրանսիան շատ պարզ կերպով մեզ հասկացնում է, որ Հարավային Կովկասը Նիկոլի ձեռքով ռուսներից  ձերբազատում  են՝ Թուրքիային նվիրելու համար, որովհետեւ Թուրքիան շատ կարեւոր եւ անգնահատելի  գործընկեր է ոչ միայն Միացյալ Նահանգների համար, որի վերաբերյալ բոլորովին վերջերս ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից  մեկն անկեղծացել էր, այլ նաեւ շատ կարեւոր գործընկեր է Արեւմուտքի համար: Անգամ տարրական պատմական գիտելիքներ ունեցող, ինչպես նաեւ Օսմանյան կայսրությունը տարրական իմացող մարդիկ շատ լավ հասկանում են, թե Թուրքիան եւ Ֆրանսիան ի՞նչ գործընկերներ են եղել թե՛ Օսմանական ժամանակաշրջանում, թե՛ 2021 թվականից հետո:


«ԾՈԾՐԱԿՆԵՐԸ ԿՏԵՍՆԵՆ, ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՏԵՍՆԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՄՄ ՀՈՂ ԵՏ ՏԱ»

— ՀՀ կառավարությունը հաստատեց սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը պետք է ներկայացվի նաեւ ԱԺ հաստատմանը: Արդյո՞ք սա վաղը կարող է վերածվել արդեն նոր կապիտուլիացիոն փաստաթղթի:

— Իհարկե՛ կարող է, իսկ Դուք կասկածու՞մ եք: Նախ այդ փաստաթուղթը կաղ է` ամեն առումով: Ըստ տրամաբանության` նախ պետք է ընդգծվեր, թե կոնկրետ այդ փաստաթղթի հիման վրա ի՞նչ միջազգային նորմերով,  կամ ի՞նչ իրավական միջազգային փաստաթղթի հիման վրա պետք է անցկացվի սահմանազատումը: Այնտեղ կա կետ, որ, ասենք, սահմանազատումն իրականացվելու է 1991 թվականի Ալմա-Աթայի դեկլարացիայով, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ կա կետ, որտեղ գրվում է, որ կարող է այլ պայմանագրերի հիման վրա լինել:

Այսինքն` դա խաղաքարտ է Ադրբեջանի համար, որը վաղը կարող է ասել` սահմանի այս հատվածը ես ուզում եմ անցկացնել, օրինակ, ինչ-որ մի ժամանակաշրջանում ստորագրված փաստաթղթով, կամ այս մասը ցանկանում եմ անցկացնել Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզով, այսինչ մասը ուզում եմ այսպես անցկացնեմ: Այդպիսի սահմանազատում չի լինում: Դա ուղղակիորեն մշտնջենական նվաստացման աղբյուր է:
Մենք այժմ սահմանազատման մասին ենք խոսում: Նիկոլ Փաշինյանն արդեն 2-րդ, 3-րդ անգամ շատ պարզ կերպով Հայաստանի հանրությանը հասկացնում է, որ այն տարածքները (մոտ՝ 200 քառ. կմ), որոնք Ադրբեջանը գրավել է իր կառավարման տարիներին, ինքը ետ չի բերելու: Ասում է՝ մենք զենքի ուժով ետ բերելու նպատակ չունենք, իսկ հիմա հարց. Ադրբեջանը սահմանազատման ծրագրով ետ տալո՞ւ է: Ասենք, եթե հայաստանյան հանրության մեծ մասը քաղաքականապես անգրագետ է, չի ուսումնասիրում ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանական իշխանավորների ելույթները եւ չգիտի, որ նույն Ադրբեջանը տարբեր մակարդակներում եւ տարբեր հարթակներում հայտարարում է, որ բացարձակ նպատակ չունի Հայաստանի Հանրապետությանը 1 մմ տարածք ետ տալ:

Հիմա հարց՝ սահմանազատում ինչի՞ հիման վրա է կատարվում: Ասենք, Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները 7-8 կմ մխրճվել են ՀՀ տարածք: Տեսեք, Կիրանցի եւ Ոսկեպարի հողերը տվեց թուրքերին չէ՞: Նիկոլ Փաշինյանն այդտեղ գնում եւ ելույթներ էր ունենում, բղավում էր թե՝ այ այս տարածքները կտանք 900 հեկտար Բերքաբերից ետ կտա Ադրբեջանը: Կրկին հարց՝ ետ տվե՞ց: Ուրեմն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրան հավատացող ժողովուրդն իրենց անձնական ծոծրակները կտեսնեն, բայց երբեք չեն տեսնի, որ ինչ-որ թղթի վրա արած ստորագրության հիման վրա ադրբեջանցին ինչ-որ մի մմ հող ետ տա Հայաստանի Հանրապետությանը: Աշխարհի միակ ժողովուրդը, որը կարող է պատերազմում ավելի քիչ հող կորցնել  բայց ինչ-որ կեղծ թղթերի հիման վրա, ինչ-որ կեղտոտության եւ դավաճանության արդյունքում դրա եռապատիկը թշնամուն տալ՝ դա միայն հայ ժողովուրդն է:

Միայն հայ ժողովուրդը կարող է իր պատմական տարածքները՝ Շուշին, Գանձասարը առաջին քրիստոնեական եկեղեցի ունեցող Ամարասը համարել Ադրբեջանի տարածք: Մի երկիր եւ մի ժողովուրդ, որն ունի կոնկրետ ծննդյան օր՝ 1918 թ. մայիսի 27: Ասենք, այս ամեն ինչը հաշվի առնելով, ինչ-որ մեկը կարող է սպասել, որ այդ փաստաթուղթը, որ կոչվում է սահմանազատման եւ սահմանագծման, կանոնակարգի հիման վրա ինչ-որ հայաստանյան հասարակությունը սպասելիքներ ունի՞ դրանից: Եվ բացի այդ, փորձենք նայել, թե այդ հանձնաժողովների անդամները Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ովքե՞ր են: Խայտառակություն է դա:


— Պարոն Համբարյան, իսկ ովքե՞ր են այդ հանձնաժողովների անդամները, որոնց մասին ակնարկում եք:

— ՀՀ ներկայացուցիչներն այդ հանձնաժողովում բացահայտ դիլետանտներ են: Սկսած հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանից եւ վերջացրած մասնագիտությամբ բժիշկ, Շիրակի նախկին մարզպետից, ով փոխնախարար է: Ասենք, մասնագիտությամբ բժիշկը ի՞նչ պետք է անի այդ հանձնաժողովում: Դուք տեսե՞լ եք ադրբեջանական կողմում ովքե՞ր են: Հայտնի քարտեզագիրներ, զինվորականներ եւ գումարած դրան դուք գիտեք չէ՞, որ Շահին Մուստաֆաեւը ԵՊՀ-ն է ավարտել:

Մաքրամաքուր գիտի հայերեն, մաքուր տիրապետում է հայերի մտածելակերպին, պրոֆեսիոնալ է իր ոլորտում, իսկ ո՞վ է Մհեր Գրիգորյան կոչված դավաճանը, ո՞վ է դա: Բանկի՞ր, ի՞նչ է նա հասկանում սահմանազատումից եւ սահմանագծումից: Մենք ոչ թե պետք է, օրինակ, միայն նայենք, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվում, այլ՝ նաեւ այն, թե վերջապես ովքե՞ր են զբաղված նաեւ այդ հարցերով: Մինչ ադրբեջանական կողմը պրոֆեսիոնալ դիրքորոշում է ցուցաբերում այս ամենի նկատմամբ՝ էլի եմ ասում ՀՀ ներկայացուցիչներն ուղղակի դիլետանտներ են վերից վար:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանովՈվքեր են այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի հնարավոր թեկնածուներըԱմենահավանական տարբերակն է, որ Ասադի նախագահական ինքնաթիռը ոչնչացված էԻսրայելն արդեն օկուպացրել էր Սիրիայի մի մասըՍիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի կառավարության տապալման մասին. խոսակցություններ կան Ասադի ինքնաթիռի կործանման մասինԷրդողանի դստեր գրառումը. Ասադն ընկավ, և Էրդողանը հաղթեցԱհաբեկիչները կա´մ կանցնեն բանակցությունների կա´մ իրանը կհարձակվի. ԼրատվամիջոցներՌիչարդ Մուրի Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական բանակը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա. Իրանական աղբյուրՎելիկա Նովոսելկայում ռուսները հարձակվում են բոլոր կողմերից. Ուկրաինայի ԳՇ-ի ռեսուրս«Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը` Գրականության և արվեստի թանգարանումՀայը պետք է վերադառնա իր պապենական հողը, վարչակարգը պետք է վերակազմավորվի. Յակոբ ԱյնթապլեանԴոնալդ Թրամփ կրտսեր. Սորոսի. հերթական փորձը՝ կեղծելու արդյունքները և ժխտելու ժողովրդի կամքըԷպիկական պայթյուն. ռուսական ФАБ-1500-ը ոչնչացրել է ուկրաինական մեծ զինապահեստը (Տեսանյութ)Արևելյան բժշկության 10 անգին խորհուրդներ՝ առողջ հոգի, միտք և մարմին ունենալու համարՈւկրաինան Դանիայից ստացել է F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակըԶելենսկին Փարիզում հանդիպել է Թրամփի և Մակրոնի հետՌուսական ուժերն բեկումային առաջխաղացում ունեն Պոկրովսկի ճակատումՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարինԱսադի անձնական ինքնաթիռը լքել է Սիրիան. Իրանական աղաբյուր «Մենք ոչ մեկի հողերին չենք հավակնում, ցանկանում ենք՝ Սիրիան, հասնի խաղաղության»․ Էրդողան «Ազգային առաջընթաց» առաջարկում է բոյկոտել 2025 թվականի բյուջեի, հաստիքացուցակի և տարեկան զարգացման նախագծերի քվեարկությունըՍիրիական իրադարձություններում տարօրինակությունների եւ հարցականների պակաս չկաԱրցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից 12 հազար դոլար է վերցրել, բայց տղաների շիրմաքարերը չի տեղադրել, գումարն էլ հրաժարվել է վերադարձնելԱհաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը․ Վարուժան ԳեղամյանReuters. Իրանը պատրաստվում է Սիրիա ուղարկել զորքեր, անօդաչու սարքեր և հրթիռներՌուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ միասին քայլեր կձեռնարկի, որպեսզի Սիրիայում դեէսկալացիայի կոչը լսվի. ԼավրովԹուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև ՀայաստանըԱյսօր տեղի է ունեցել Լավրովի և Հուսեյնի հանդիպումը. Ինչ են քննարկելԱբխազիայից մանդարինները կրկին սկսել են ներկրվել ՌուսաստանՄեծ Բրիտանիայի ափերին հզոր փոթորիկ է մոտենում. վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվելՀորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասինԻնչ է լինելու Սիրիայի ապագան. Փորձագետի կարծիքՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանությունՈրոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներԴոհայում կայացած հանդիպման արդյունքներով երկխոսության կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին և օրինական ընդդիմությանը․ Լավրով«ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏՎԵՄ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ«Արմմոնո»-ն թռիչքի մեջ է, տարբեր փառատոներում է եւ միշտ հանդիսատեսի հետ է. Մարիաննա ՄխիթարյանԻնչպես է Ադրբեջանի նախագահը ընտելացրել մամուլին ու ստիպել վախենալ իրենից. BBCԻնչո՞վ է օգտակար ձիթապտուղը«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումը սկսված էԱրթուր Վարդանյանը քաղբանտարկյալ է, նստած է բանտում, որովհետեւ հայրենասեր է. Հայկ ԲաբուխանյանՀայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց․ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի ԺՊԳլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին․ մետրոպոլիտենն այդ օրն աշխատելու է մինչև 01:00-նՌուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցըԱ’յ լակոտ, ա’յ սրիկա, բեր տենամ՝ ի՞նչ ես ասում. Աղազարյանը՝ որոշ ՔՊ-ականներինԳյումրիում սգո էջը փակված է. Վեհափառի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցինՌուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ – ի Բերեստկի բնակավայրը․ՌԴ ՊՆԱսադին առաջարկել են լքել Սիրիան. The Wall Street JournalՓաշինյանը կնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանըԱվելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top