Կան սարսափազդու փաստեր. Արցախի թալանի բացահայտումը մեկնարկել է
Արցախահայ հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը գրառում էր կատարել, որ այլեւս լռել անհնարին է, եւ որ պահանջում են նոր մարմին ստեղծել։ Կոչ անելով միասին պայքարել արցախահայերի ապագայի համար։ Սկիզբը 30 սեպտեմբերի։ Ի՞նչ պայքարի մասին է խոսքը եւ ի՞նչ կոնկրետ մարմնի մասին է խոսքը փորձել ենք հետաքրքվել անձամբ Ռաֆայել Մարտիրոսյանից.
- Վերջին շաբաթվա ընթացքում,սոցիալական ցանցերում հրապարակումներ են եղել կապված Արցախում գործող հիմնադրամներից խոշոր չափերով վարկեր տրամադրելու մասին։ Ուսումնասիրելով հրապարակված տեղեկությունը պարզել եմ, որ այն ընկերությունները, որոնք միլիարդների չափով վարկ են ստացել հիմնադրամից, փաստորեն որևէ գումար չեն վճարվել, այդ թվում տոկոսներ և տույժեր։ Ըստ էության հիմնադրամները սոցիալական, բարեգործական, մշակութային, և այլ հանրօգուտ նպատակներ հետապնդող կազմակերպություններ են։ Պետական բյուջեի միջոցները կարող են բացառապես ուղղվել հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության աջակցմանը։Հրապարակված տեղեկություններում ընդհանուր գումարը, որն ենթադրվում է ամբողջական չեն, հասնում են մոտավորապես 37 մլրդ ՀՀ դրամի ։Ակամա հիշեցի Արցախի պաշարման ընթացքում սոցիալական, առողջապահական վիճակը։ Փաստորեն Արցախում պարենային անվտանգության խնդիրները լուծված չեն եղել։ Մյուս կողմից տեսնում ենք միլիարդների չափի հասնող անհատներին կամ իրավաբանական անձանց տրված գումարներ, որոնք նպատակային չեն օգտագործվել։ Այս դատողությունը օբեկտիվ է, քանի որ նշված գումարի չափով նպատակային օգտագործման դեպքում Արցախում պարենային անվտանգության խնդիրը լուծված կլիներ։ Այս ամենով հանդերձ, ինչպես եք պատկերացնում, ինչքանով է ներելի փաստացի թալանը։ Եվ գիտեք միայն այսօրինակ փաստերը չեն, կան նաև սարսափազդու այլ տեղեկություններ։ Ինձ պարզապես ապշեցրել է տեղեկությունը այն մասին, որ մարդիկ ՊԲ-ը օգտագործել են իրենց շահերի համար,ահռելի գնով վարձակալությամբ տվել են ՊԲ-ին։ ՍՈցիալական ցանցերում շրջանառվող գումարի հանրագումարը աննախադեպ վարձակալության գումար է դառնում, որը ՊԲ-ը կարող էր այդ գումարներով ահռելի քանակությամբ զինամթերք ձեռք բերել։ Ավելին, իմ հրապարակումից հետո ,տարբեր մարդիկ են զանգահարել ինձ և տեղեկություններ փոխանցել։ Ըստ այդ տեղեկությունների ՀՀ պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանցից կան կազմակերպություններ,որոնք Արցախում գործող հիմնադրամներից վարկեր են ստացել, սակայն օգտագործել են ՀՀ տարածքում։ Ինչքանով է հավաստի չգիտեմ, սակայն գտնում եմ, որ պետք է ջանքեր գործադրել բոլոր հանգամանքները պարզելու համար։Մենք կորցրել ենք Արցախը և Արցախի կորստի պատճառներից մեկը հանդիսացել է հայրենի իշխանության կողոպուտը։Հայրենիքը չվտանգելու ,լիովին վտանգները չեզոքացնելու նպատակ հետապնդող հայտարարություն էր ֆեյսբուքյան էջում։Գոնե Արցախում տեղի ունեցած կողոպուտի պատասխանատվության անխուսափելիության պայմանը, կարող է ազդակ լինել մեր հայրենիքում։Հայրենիքի կորստի գինը ոչ –ոք չի կարող զգալ, այն պատկերացում չունի ,բացատրվում է անբացատրելի մի այլ սաստիկ տխուր զգացողությամբ։ Իսկ ովքեր պետք է պայքարեն դրա դեմ , եթե ոչ առաջնահերթ Արցախցիները։Ի դեպ , իմ հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ են դիմել ինձ; Անկեղծ ասած ,չեմ սպասել նման արձագանք և հաշվի առնելով մեծաքանակ մասնակցության ցանկությունը , ողջամիտ եմ համարել գործողությունները կանոնակարգել այլ տեսակի հնչեղության տրամաբանությամբ։Այսինքն, ի թիվս Արցախի ԱԺ -ին ուղղված պահանջի՝հանրային շահերից ելնող հանձնաժողով կամ չգիտեմ կոմիտե ստեղծելու անհրաժեշտության , կբարձրացվեն նաև ավելի ընդգրկուն հարցեր։Եվ վերջում պետք է ավելացնեմ, որ Արցախի իշխանությունները իմ կողմից նշված հարցերով չեն կարող համակողմանի բացահայտումներ անել, քանի որ ենթադրում եմ, որ բացառված չեն նրանց մասնակցությունը,իսկ նման դեպքերում, դժվար թե, ինչպես ասում են ,, անձրևի տակ չոր մնան,,։ Իսկ, եթե հասնենք հաջողության, ապա խոստանում ենք դիմել իրավապահ մարմիններին; Այստեղ ՀՀ իրավապահ մարմինները իրավասու են քրեական վարույթ նախաձեռնել, քանի որ դեպքերը ուղղակի կապված են և ուղղված են ՀՀ շահերին։