ՈւԵՖԱ-ն «Բարսելոնային» պատժել է երկրպագուների ցուցադրած նացիստական պաստառի համար
ՍպորտՈւԵՖԱ-ն կատալոնական «Բարսելոնային» պատժել է երկրպագուների ցուցադրած նացիստական պաստառի համար։ Միջադեպը տեղի էր ունեցել «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում, հաղորդում է Barca Universal-ը։
Կատալոնական ակումբը կվճարի 10 հազար եվրո տուգանք, ինչպես նաև հնարավորություն չի ունենա իր երկրպագուներին տոմսեր վաճառել Չեմպիոնների լիգայի հաջորդ արտագնա հանդիպման համար։
«Մոնակոյի» դեմ արտագնա խաղում Իսպանիայի Լա լիգայի առաջատարը պարտվել էր 1-2 հաշվով։ Հոկտեմբերի 1-ին կատալոնացիները Չեմպիոնների լիգայում կընդունեն շվեյցարական «Յանգ Բոյզին», իսկ նոյեմբերի 6-ին կհյուրընկալվեն սերբական «Ցրվենա Զվեզդային»։