Ինչպես է Շահրամանյանին հաջողվել լքել Արցախը. Բացահայտում է անձամբ
Ձեզ ինչպե՞ս հաջողվեց ուղղաթիռով Արցախից հասնել Հայաստան, իսկ Արցախի մնացած ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ոչ: Այս մասին, այսօր Եռաբլուրում այս հարցը լրագրողները տվեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին:
Ի պատասխան նա ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել որոշումները, որոնք կայացվում էին Ադրբեջանում: Այդ մարդկանց ձերբակալելու, գերեվարելու որոշումները կայացնում էին ադրբեջանցիները: Ես չգիտեմ՝ ինչու իմ պահով նման որոշում չի կայացվել: Դրա պատասխանը ժամանակի ընթացքում մենք կստանանք»: