Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց սեփական հարկի տակ Շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, տեսնենք որ հավաքականը կհրավիրի ինձ. Վալերի Ծառուկյան Արհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն Մելիքյան Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. Հաջիզադե Բա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն 3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակը Սա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականություն Ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան «Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալ

ԵՄ-ին անդամակցությունը ֆեյք օրակարգ է. թիրախը ՀՀ-ն Արեւմուտք-ՌԴ բախման կիզակետ դարձնելն է

Ներքաղաքական

Արդյո՞ք Հայաստանին հիմա պետք է ԵՄ-ին անդամակցությունը, ինչո՞ւ իշխանությունները հրաժարվեցին պրոարևմտյան որոշ ուժերի այս պահանջին միս ու արյուն տալուց, ի՞նչ է իրականում ուզում Արևմուտքը. այս և այլ հարցերի շուրջ լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:

Նրա խոսքով, Եվրամիությանն անդամագրվելու պահանջով ստորագրահավաքն ու դրա շուրջ ծավալվող զարգացումները ոչ այլ ինչ են, քան ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավ քաղաքական որոշ ուժերի կողմից:

«Նույնիսկ ՀՀ գործող իշխանությունը հասկացավ, որ Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին, ԵՄ-ի անդամակցության հարցով հանրաքվեն ժամանակավրեպ է, և հասկացել են կամ ԵՄ-ից են հասկացրել, որ այնտեղ ՀՀ-ին չեն սպասում, ինչն ունի շատ օբյեկտիվ պատճառներ: Սկսած նրանից, որ մենք ԵՄ հետ կապված ունենք լուրջ լոգիստիկ խնդիրներ, վերջացրած նրանով, որ ունենք հակամարտություն, իսկ նման երկրները չեն կարող ԵՄ-ին անդամակցել՝ շատ են օրինակները, որ այդպիսիք տարիներով սպասում են: Մենք տեսնում ենք, թե մեր հարևան երկիրը՝ Վրաստանը, ինչպիսի ուղի է ընտրել՝ ազգային շահերը պաշտպանելու, որ չմիացավ հակառուսական պատժամիջոցներին և ոչ էլ դարձավ հակառուսական ճակատ, ինչը Արևմուտքը նրանից ակնկալում էր: Եվ հիմա այստեղ պրոարևմտամետ քաղաքական ուժերը ուզում են, որ Հայաստանը այդպիսին դառնա, դառնա երկրորդ ճակատ և կոչ են անում, որ ՀՀ-ն իր ավանդական բոլոր դաշնակիցների հետ կապը կտրի ու գնա մշուշոտ ճանապարհով, որտեղ, կրկնում եմ, մեզ ոչ ոք չի սպասում»,- նշեց Ղուկասյանը` հավելելով, որ ՀՀ-ին պարզապես ցանկանում են օգտագործել:

Ղուկասյանը հիշեցրեց, որ նույնիսկ այն երկրները, որոնք եվրոասոցացման պայմանագիր են ստորագրել ԵՄ հետ, դրանց տնտեսությունները անկում են ապրել, օրինակ էլ բերեց՝ Մոլդովան: Իսկ ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի տնտեսությունն ունի շեշտակի աճ. միայն առևտրաշրջանառությունը ՌԴ հետ տարեվերջին կկազմի 14-16մլրդ դոլար: Եվ այս ցուցանիշների ֆոնին պրոարևմտյան ուժերի նկրտումները գնալ դեպի ԵՄ իսկապես ծիծաղելի և անհեթեթ են.

«Դա հատկապես ցայտուն ընդգծվում է ԵՄ հետ առևտրաշրջանառության անկման ֆոնին՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵՄ հետ այդ ցուցանիշը 23,7% անկում է արձանագրել: Ակնհայտ է, որ ՌԴ հետ տնտեսական հարաբերությունները ավելի ամուր են ու առաջանցիկ, քան հարաբերությունները ԵՄ հետ և ցանկացած փորձ թեքվել ՌԴ-ից դեպի արևմտյան կուրս չմտածված են և զուրկ պետության իրական զարգացման հեռանկարից»,- շեշտեց նա: 

Այլ կերպ ասած՝ ՀՀ-ն իսկապես կորցնելու բան ունի՝ ոչինչ չստանալու ռիսկի դիմաց, քանի որ ԵՄ-ում մեզ չեն սպասում և դա պարզապես ֆեյք օրակարգ է:

«Այդ ճանապարհին էլ, երբ մենք ընդամենը տնային աշխատանք պիտի անենք, ՀՀ-ն դրանից միայն տուժելու է, միայն տնտեսական անկումներ ենք ունենալու»,- շեշտեց նա:

Նրա խոսքով, առաջիկայում կարևոր իրադարձություններ են սպասվում, հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրությունները  շատ ու շատ բաներ կորոշեն տարածաշրջանում. «Բայց եթե Վրաստանը չի գնում եվրոպական ուղիով, կամ հակառակը՝ ինչպես տեսնում ենք, Թբիլիսիին  ասում են, որ եթե դու չես ուզում դառնալ քաղաքական գործիք մեր արտաքին քաղաքական ծրագրերում, մեր շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար, ապա մենք չենք ուզում, որ դու լինես ԵՄ-ում: Եվ այս ամենի ֆոնին ես ուզում եմ հասկանալ այն ուժերի տրամաբանությունը, որոնք պնդում են, որ Հայաստանը պետք է ընտրի այն ուղին, որից հրաժարվում է Վրաստանը: Եվ այն դեպքում, երբ Վրաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ ռազմավարական լոգիստիկ նշանակություն ունի մեզ համար»:

Եթե ժամանակին, շարունակեց բանախոսը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Վրաստանը գնում է ԵՄ և մենք այլընտրանք չունենք, պետք է գնանք, այսօր իրողություն է փոխվում, ԵՄ-ում Վրաստանին չեն սպասում, ավելին՝ ուզում են փոխել իշխանությունը, որ այն կատարի արտաքին ուժերի ցանկությունները: Հետևապես Վրաստանում ընտրությունները շատ կարևոր են, որոշիչ դեր են խաղալու տարածաշրջանի և Հայաստանի համար: Ըստ էության, ավելացրեց նա, այս ուժերը Հայաստանում իրականում նաև պատրաստվում են 2026թ-ի ընտրություններին:

Եվ, շարունակեց նա, սա ընկալում է նաև որպես որոշակի ճնշում իշխանության վրա, որը փաստացի հրաժարվել է ԵՄ-ի անդամակցության հարցով հանրաքվեից, քանի որ այսպիսով Նիկոլ Փաշինյանից հստակ պահանջում են գնալ քայլերի, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, որպեսզի ՀՀ-ն գնա այն կուրսով, որը հրապարակայնորեն իշխանություններն ընտրել են, բայց չեն գնում կտրուկ քայլերի:

«Եվ որքան սրվում են միջազգային հարաբերությունները Արևմուտքի և ՌԴ միջև, դա արտացոլվում է մեր տարածաշրջանում և բնական է, որ մոտ ապագայում ՀՀ իշխանություններից սպասելու են հստակ քայլերի: Բայց մենք չպետք է տրվենք այդ ամենին, մենք պետք է առաջնորդվենք մեր պետական շահերով և ամեն ինչ անենք, որպեսզի պետական շահն ու ազգային շահը առաջ տանենք: Իշխանությունը պետք է շատ երկար մտածի և չգնա այն ուղիով, որը Հայաստանը կդարձնի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետ»,- ընդգծեց Արման Ղուկասյանը:

Ըստ բանախոսի՝ առաջիկա իրադարձությունները թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում պարտադրում են ՀՀ իշխանություններին լինել ավելի խոհեմ, պետականամետ, ռիսկերը ճիշտ կառավարող, որպեսզի մեր երկիրը հնարավորինս նվազագույն կորուստներ ունենա, որովհետև իսկապես տուրբուլենտ շրջան է սպասվում:





Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց սեփական հարկի տակ Շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, տեսնենք որ հավաքականը կհրավիրի ինձ. Վալերի ԾառուկյանԱրհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում«Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն ՄելիքյանՓաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. ՀաջիզադեԲա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակըՍա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականությունԻնչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան«Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի եւ Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալԶգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետը՝ Փաշինյանի մասինՊուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովինՆիկոլ Փաշինյանի էվոլյուցիանՏիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվելՀայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն էՈղջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել էԼիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)Մի քանի հոգի հելել, գնացել են խոպան, խալխի հողի վրա պետություն ստեղծել. Աղազարյանը Կիլիկիայի մասինՈրքան է ծերացել սիրված դերասան Արմեն Մարությանը. Նա անճանաչելի է դարձել. Բացառիկ հոլովակՆիկոլն ասում է բանակը պետք չէ “սրբագործել”... ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆՀամաշխարհային ղեկավարները ստիպված կլինեն հարմարվել Թրամփի անկանխատեսելիությանը. Bloomberg«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսում է չվերթներըԱրտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub)Ինչու՞ Փաշինյան նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարըԳառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը. երրորդ դատավորն է փոխվումԴեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել «Հետք»ՔՊ-ն այս պահին փակ հանդիպում է անցկացնում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի հետԺամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Բուզանդի փողոց հատվածի երթևեկությունըՔանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին այցելել ՀայաստանԶՈւ ԳՇ պետն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԱննա Հակոբյանը պաշտպանո՞ւմ է Նազենիին, թե՞ մունաթ է գալիսՓաշինյանի սկանդալային հայտարարությունը. «Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է»Քո գլխին են սարքում, այ ընկե՛ր, ձեռի հետ էլ՝ մեր․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)Ապապետականության կնիք ենք կրում․ 600 տարի եղել ենք գաղութ, հպատակ. Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանի կողմից «արմատախիլ արված» կոռուպցիոն սկանդալները հատել են ՀՀ սահմանները. ԴանիելյանՍա է Ձեր «իրական Հայաստանը», որը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի․ Քրիստինե Վարդանյանը` Փաշինյանին (տեսանյութ)Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ. CNNԳուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանըՀայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է Շառլ Միշելի համար․ ՍաղաթելյանՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. ԼավրովԾանոթը իրեն տարել է մոթել, զրկել ազատությունից, փորձել բռնաբարել և իրենից հափշտակել 20 մլն դրամԻրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերըԹրամփի ապագա վարչակազմում կան հայամետ գործիչներ. Սուրեն ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին«Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top