Սոցապ նախարարությունը խուսափում է կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը
<<Իրավունքի>> պաշտոնական էջին հաղորդագրություն էր եկել, որտեղ գրված է.
Համաձայն ՀՀ Վարչական դատարանի թիվ ՎԴ1/0001/05/24 վարչական գործով 09.09.2024 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոն, նորք֊մարաշ և Էրեբունի֊Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում հարուցվել է թիվ 12497761 կատարողական վարույթ, որի համաձայն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պաչտավորեցվել `
1.Ի.Վ.Բարսեղյանին վճարել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի12֊ի թիվ 1763֊Լ որոշմամբ սահմանված ժամանակավոր կացարանում բնակվելու համար չվճարված օժանդակությունը։
2.հոգուտ Ի.Վ.Բարսեղյանի բռնագանձել 10,000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի փոխահատուցման գումար։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խուսափում է կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։