«Брат 2» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի**
ԽՈՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ
Ըստ մտնողների միության` Նիկոլը մտնելու մասով արդեն ռեկորդներ է սահմանում: Սկզբում մտավ Էրդողանի գիրկը, իսկ հիմա վերցրեց նաեւ նրա գիրքը:
**
ԳՏԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԿՆՈՋԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ռեջեփը Նիկոլին հայրություն է անում, իսկ դուք ինձ` մայրություն:
**
ՆԻԿՈԼԸ` ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ` ԲՐԵԺՆԵՎԻՆ ԱՍԱԾԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒՑ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԺՊԻՏՈՎ ՆՐԱ ՀԵՏ ՆԿԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ով է ասում, որ Աթաթուրքը մեռել է, ահա նա:
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ԲԱՆԱՆԻ ԱՐԿՂԵՐԻ ՄԻՋԻՑ 95 ԿԳ ԿՈԿԱԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՀ իրավապահ մարմիններից հայտնում են, որ այդ կոկաինը Քեթրինի Միհրանի նավոդկով հանձնված մեկ տոննայից կորած 400 կիլոգրամից չէ։
**
ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ
(ԷՐԴՈՂԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կարդա՛, ա՛յ իմ խելոք Նիկոլ,
Կարդա՛, գրիր տարին բոլոր...
**
ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ
(ՆԻԿՈԼԻ` ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թուրքագետների` Նիկոլի այցը թուրքական տուն չի կարելի համարել արտառոց, քանի որ նա հերթական անգամ « դարձ» էր գնացել հորանց տուն։
**
ԾԵԾԸ ԴՐԱԽՏԻՑ Ա ԳԱԼԻՍ
(ՀԱԿ-ՈՒՄ ՎԱՆՈՅԻ ՏՂԱՅԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ելնելով վերը նշված փաստից, բանից դուրս ա գալիս, որ ՀԱԿ-ում դեռեւս Վանոյի նշած գյադաների ժամանակները չեն անցել։
**
ՎԱՏԻԿԱՆԸ ՔԵԶ ՔՅՈՄԱԳ
(ԳՐԻԳՈՐԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ՔՊ-ն, այնուամենայնիվ, իրականացնելու է «Брат 2» օպերացիան։