Հարավային Կորեան վառ օրինակ է, թե ինչպես է ազատությունն ու հաստատակամությունը միշտ հաղթում
ՀասարակությունԱշխարհի 11-րդ տնտեսությունը. Միջին աշխատավարձը ամսական $3000 է։ Երկրում աղքատներ պարզապես չկան։ Կյանքի միջին տևողությունը 82 տարի է։ Մանկական մահացության ամենացածր ցուցանիշն աշխարհում: Բարձր տեխնոլոգիաների աշխարհի առաջատար մատակարարը: Այստեղ արտադրվում է աշխարհում ամեն երրորդ նավը։ Էլ չենք խոսում մեքենաների, սմարթֆոնների ու հեռուստացույցերի մասին։ Բնակչությունն աշխարհի ամենակրթված և մրցունակներից մեկն է։ Կրթության որակով դպրոցները երրորդն են աշխարհում։ Բժշկական ծառայությունների որակով հիվանդանոցները երրորդն են աշխարհում։ Բանակը հզորությամբ և մարտունակությամբ աշխարհում հինգերորդն է։ Կառավարությունն ավելի շատ ներդրումներ է կատարում գիտության մեջ, քան Ճապոնիան ու ԱՄՆ-ը։ Աշխարհում ինտերնետին միացած մարդկանց ամենամեծ թիվը: Երաժշտություն (K-Pop) և ֆիլմեր, որոնք գրավել են ամբողջ աշխարհը։
Եվ այս ամենը` աննշան տարածքում, առանց նավթի, գազի և թանկարժեք մետաղների։ Եվ այս ամենը` բառացիորեն մեկ սերնդի մեջ, ամենակարճ ժամանակում, սովի ու պատերազմի փլատակների վրա: Եվ այս ամենը` չկորցնելով սեփական ավանդույթները, լեզուն, հարգանքն ու կյանքի հանդեպ սերը:
Հարավային Կորեան ազատության և հաստատակամության հաղթանակի վառ օրինակ է։ Միշտ»: