Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է Ռուսաստանի միջուկային դոկտրինում կատարվող փոփոխություններին։ Դրանք ներառում են Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում միջուկային զենք կիրառելու ՌԴ իրավունքը։
«Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել։ Այս բոլոր հարցերը բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ համաձայնեցված են։ Դրանց թվում, եթե թշնամին, սովորական զենք կիրառելով մեր ինքնիշխանության համար կրիտիկական վտանգ է ներկայացնում»,-ընդգծել է Պուտինը:
Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ տեղի է ունեցել հրապարակայնորեն։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ Միջուկային զենքի կիրառման հիմք կարող է ծառայել ռազմական ինքնաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու սարքերի զանգվածային արձակման վերաբերյալ տեղեկությունը:
Միջուկային զենքի կիրառման պայմանների ընդլայնումը կհաստատվի նորացված միջուկային դոկտրինում։ Ըստ «Коммерсантъ»ի՝ ՌԴ նախագահը դրա փոփոխության մասին հայտարարել էր հունիսին։