«Ժողովուրդ». Զինվորականներն ավելի վատ են ապրում, քան ոստիկանները
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի մայիսի 9-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում, բարձրագույն սպայական կազմին ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում զինվորականները պետք է լավ ապրեն»։
Սակայն այդ ելույթից հետո ՀՀ Կառավարությունը շարունակ հետեւողականությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերն է բարձրացրել, իսկ զինծառայողներինը՝ ոչ այդքան: Ավելին, զինվորականները շատ վատ պայմաններում են ապրում նաեւ զորամասերում. կենցաղը զորամասերում՝ ծակ վրաններ, ցեխերի մեջ մահճակալ կամ պարզապես բաց երկնքի տակ։ Կառավարությունը բարելավելու փոխարեն քրեական գործեր է հարուցել տեսանյութեր նկարահանելու եւ այդ պայմանները ցուցադրելու համար։