Գեթ մեկ պետական պաշտոնյա չհիշեց Երեւանի հերոսամարտի 300-ամյա տարելիցը
ՆերքաղաքականԼրացավ Երեւանի հերոսամարտի 300-ամյա տարելիցի վերջին օրը, ինչի կապակցությամբ քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ առաջարկում է, որ հայկական ազգային շրջանակները հեռակա կարգով ընդունեն մի որոշում, որը կիրականացվի Հայաստանում հայրենանվեր իշխանության երբեւիցե հաստատվելու դեպքում: Ըստ նրա` անհրաժեշտ է կառուցել մի վեհաշուք հուշարձան՝ նվիրված 1724 թ. հունիս-սեպտեմբերին Երեւանում՝ Օսմանյան զավթիչ բանակի դեմ համառ կռիվներում քաջաբար զոհված 11,500 հայ աշխարհազորայինների անմար հիշատակին:
— Հուշարձանը պետք է կառուցվի գլխավոր մարտերի վայրում՝ Կոնդում կամ Ձորագյուղում, ճիշտ ընտրված բարձունքի կամ պատշաճ պատվանդանի վրա: Իսկ այն, որ գեթ մեկ պետական պաշտոնյա երբեւէ չհիշեց այժմեական ռազմաքաղաքական հնչեղություն ունեցող այս մեծ պատմական իրադարձության տարելիցը, ինքնին ՀՀ ներկայիս իշխանությունների գաղափարապես ուծացածության խոսուն գնահատականն է։