Հավատում եմ, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ նա հայ է. Մոստովոյ Դամասկոսն այսօր առավոտյան (Տեսանյութ) Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Քաղաքական իմաստով ինչ տեսք ունի Սիրիան այս պահին (Քարտեզ) Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով Ովքեր են այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի հնարավոր թեկնածուները Ամենահավանական տարբերակն է, որ Ասադի նախագահական ինքնաթիռը ոչնչացված է Իսրայելն արդեն օկուպացրել էր Սիրիայի մի մասը Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի կառավարության տապալման մասին. խոսակցություններ կան Ասադի ինքնաթիռի կործանման մասին

Հայերի երկրորդ բռնագաղթը հազարամյա բնօրրանից․ Լաչինի միջանցք՝ մերօրյա Դերզոր կամ հայկական Գողգոթա

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին հայկական Արցախը հոգեվարքի մեջ էր ․․․

Ասում են պատմությունը սովորություն ունի կրկնվելու, եթե նրանից դասեր չես քաղում։ Ինչպես 109 տարի առաջ Ցեղասպանությունից մազապուրծ հայերը Դերզորի անապատով դեգերելիս, անմարդկային տանջանքների ենթարկվելով փորձում էին գտնել կյանքի արահետը, այնպես էլ մեկ տարի առաջ այս օրերին Արցախի հայերը ադրբեջանական յաթաղանից մազապուրծ հանուն փրկության բռնեցին հազարամյա բնօրրանից բռնագաղթի ճանապարհը դեպի Մայր Հայաստան։

Այդ ճանապարհը ոչ պակաս դաժան էր, քան 109 տարի առաջ հայերի արյունով գծված Դերզորի ուղին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը ադրբեջանական հրթիռներից փրկված մեր հայրենակիցների համար վերածվեց հայկական Գողգոթայի՝ հենց այդպես իրենց անցած տառապալից ուղին անվանեցին իրենք՝ արցախցիները։    

․․․Մեկ տարի լիակատար շրջափակման մեջ գտնվող արցախցին պատրաստ էր կիսաքաղցած գոյատևել իր հնամենի հայրենիքում, պայքարել ու չհանձնել այն, եթե արցախցու համառությունից հոգնած թշնամին չորոշեր հարցը վերջնական լուծել մեկ զարկով։ Եվ սեպտեմբերի 19-ի կեսօրին ադրբեջանական արկերը ընկան հայկական շեների վրա։ Ռմբակոծվում էին ոչ միայն կամ ոչ այնքան ռազմական օբյեկտները, որքան բնակավայրերը, դպրոցները, մանկապարտեզները, բուժհաստատությունները։ Հենց այդ էր պատճառը, որ սեպտեմբերի 19-20 տևած ռազմական գործողությունների ժամանակ մեծ թվով խաղաղ բնակիչներ զոհվեցին, այդ թվում երեխաներ։

Արցախի զինված ուժերը, որոնք մնացել էին միայնակ տոտալ շրջափակման մեջ՝ առանց տեխնիկական և պարենային համալրման հնարավորության, կենաց-մահու կռիվ տվեցին թշնամու դեմ՝ այդպիսով փրկության ժամանակ ընձեռելով խաղաղ բնակչությանը։ Այդ երկու օրվա ընթացքում դաժան մարտերում զոհվեցին 265 արցախցի զինվորներ ու աշխարհազորայիններ։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների թշնամու զոհերի թիվը մի քանի անգամ ավելին էր։

Սակայն մարտի ելքը հասկանալի պատճառներով կանխորոշված էր՝ չէր կարող պաշարման մեջ գտնվող 100 հազար բնակչություն ունեցող Արցախը անվերջ մարտեր մղել տաս միլլիոն բնակչություն և գերժամանակակից բանակ ունեցող Ադրբեջանի հետ։

Փրկության միակ տարբերակը բռնագաղթն էր՝ միակ ուղին Լաչինի «արահետը»։ 

Թե ինչ հոգեվիճակում և ինչ ապրումներով իր հողին բառիս բուն իմաստով կառչած արցախցին, որը վերադարձել էր հայրենիք 44-օրյա պատերազմից հետո, չնայած բոլոր վտանգների ու մարտահրավերների, որոշեց լքել իր հազարամյա բնօրրանը, դժվար հասկանա որևէ մեկը, ով այդ ամենի միջով չի անցել։ Հազարապատիկ դաժան էր այն ընտանիքների վիճակը, որոնց հարազատները զոհվել կամ անհետ կորել էին վերջին երկօրյա պատերազմի ժամանակ։ Թե ինչ ապրումներով պատերազմում զոհված հարազատին հուղարկավորելուց հետո բռնեցին գաղթի ճանապարհը, կիմանան միայն նրանք։ Թե ինչ սրտով լքեցին հայրենիքը, լուր չունենալով մարտական գործողությունների ժամանակ անհետ կորած հարազատից, կիմանան միայն նրանք։ Իսկ եղան նաև այնպիսիք, ովքեր չցանկացան իրենց հարազատի մարմինը թողնել թշնամուն և երեք օր շարունակ գրկած, դժոխքի յոթ ոլորաններով անցնելով, հասցրեցին Հայաստան և հուղարկավորեցին այստեղ։

Բայց սա դեռ վերջը չէր․․․Արցախցիներին դեռ նոր ավելի սարսափելի փորձություն էր սպասում․․․սեպտեմբերի 25-ին պայթեց Արցախի վառելիքի ամենամեծ պահեստներից մեկը՝ ժողովրդի լեզվով ասած՝ «Հայկազովի պահեստը»։ Պայթյունը տարավ ևս 238 մարդու կյանք՝ հիմնականում երիտասարդ տղամարդկանց, որոնք պահեստ էին եկել գաղթի ճանապարհի համար մեքենայի վառելիք հայթայթելու հույսով։ Եվս 22 ճակատագիրը առ այսօր հայտնի չէ, 290 մարդ ստացան տարբեր աստիճանի այրվածքներ։ Այդ օրերին Արցախի հիվանդանոցում հերթապահող բժիշկները և կամավորները խոստովանում էին, որ անտանելի ցավերից տառապող տուժածներին օգնելու անկարողությունից գրեթե խելագարվում էին, չէ որ շրջափակման ընթացքում Արցախի բուժհաստատություններում սպառվել էին առաջին բուժօգնության պարագաները և դեղորայքը։ Ծանր վիրավորներին ուղղաթիռներով և «Շտապ օգնության» մեքենաներով կարողացան տեղափոխել Հայաստան։ Սակայն վիրավորների մի մասին ստիպված էին տարհանել հարազատները սեփական մեքենաներով՝ ամբողջ ճանապարհին նրանց ցավը մեղմելու անզորությունից տառապելով։ Որոշները իրենց զոհված հարազատներին հուղարկավորեցին Արցախում, հետագայում խոստովանելով, որ չեն ներում իրենց դրա համար։ Որոշները այրված մասունքները հասցրեցին Հայաստան և հուղարկավորեցին այստեղ․․․ Դեռ երկար ամիսներ էին արցախցի ընտանիքները Հայաստանում հուղարկավորում պայթյունի զոհ դարձած իրենց հարազատներին, քանզի անճանաչելիության աստիճանի այրված մասունքները հնարավոր էր լինում նույնականացնել միայն ԴՆԹ հետազոտության միջոցով։   

    

․․․Այդ մռայլ ու դժոխային օրերի միակ փարոսը արցախցի հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու Հայաստանի ժողովրդի միասնական կամքն ու համերաշխությունն էր։ Հարյուր հազարավոր հայաստանցիներ այդ օրերին լծված էին արցախցի քույրերի և եղբայրների համար օգնություն հավաքագրելու և Սյունիքի մարզ հասցնելու գործին։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ իրենց հարկի տակ ընդունեցին անօթևան մնացած արցախցի հայրենակիցներին։ Հարյուրավոր կազմակերպություններ պետության հետ կիսեցին արցախցիների կարիքները ապահովելու բեռը։

Տասնյակ հազարավոր արցախցիներ հետագայում խոստովանում էին, որ միայն հասնելով Սյունիք՝ իսկ ավելի կոնկրետ Կոռնիձորի սահմանակետ, զգալով հայաստանցի հայրենակիցների ջերմությունը, տեսնելով օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը, հասկացան, որ փրկվել են ցեղասպանությունից։ 

Սակայն հային ոչ բնորոշ միասնականության հոգին երկար չգոյատևեց։ Մեր մեջ նորից գլուխ բարձրացրեց դարերով մեզ պառակտող ու ջլատող սեփական ազգը յուրայինի ու օտարի բաժանող դևը։ Ազգս նորից բաժանվեց «հայաստանցիների» ու «ղարաբաղցիների», «երևանցիների» ու «գյումրեցիների», «գավառեցիների» ու «մարտունեցիների»։ Թշնամուն մոռանալով՝ մենք մեր դարավոր բնավորության համաձայն սկսեցինք թշնամիներ փնտրել մեր իսկ մեջ։

Եվ որքան էլ որ տարօրինակ է, այդ պառակտիչ կրակը էլ ավելի էր թեժացնում մեր իսկ երկրի իշխանությունը՝ ատելության ու անհանդուրժողականության խոսույթով։ Իշխանությունը, որի առաջնային նպատակը պետք է լինի ազգը միավորելը, երկրում կառուցողական և հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելը։

․․․Ասում են պատմությունը կրկնվելու սովորություն ունի, եթե նրանից դասեր չես քաղում․․․ Այս անգամվա դասն էլ կարծես թե մեր ժողովուրդը լավ չընկալեց․․․ 






Հավատում եմ, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ նա հայ է. ՄոստովոյԴամասկոսն այսօր առավոտյան (Տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտքՔաղաքական իմաստով ինչ տեսք ունի Սիրիան այս պահին (Քարտեզ)Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանովՈվքեր են այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի հնարավոր թեկնածուներըԱմենահավանական տարբերակն է, որ Ասադի նախագահական ինքնաթիռը ոչնչացված էԻսրայելն արդեն օկուպացրել էր Սիրիայի մի մասըՍիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի կառավարության տապալման մասին. խոսակցություններ կան Ասադի ինքնաթիռի կործանման մասինԷրդողանի դստեր գրառումը. Ասադն ընկավ, և Էրդողանը հաղթեցԱհաբեկիչները կա´մ կանցնեն բանակցությունների կա´մ իրանը կհարձակվի. ԼրատվամիջոցներՌիչարդ Մուրի Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական բանակը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա. Իրանական աղբյուրՎելիկա Նովոսելկայում ռուսները հարձակվում են բոլոր կողմերից. Ուկրաինայի ԳՇ-ի ռեսուրս«Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը` Գրականության և արվեստի թանգարանումՀայը պետք է վերադառնա իր պապենական հողը, վարչակարգը պետք է վերակազմավորվի. Յակոբ ԱյնթապլեանԴոնալդ Թրամփ կրտսեր. Սորոսի. հերթական փորձը՝ կեղծելու արդյունքները և ժխտելու ժողովրդի կամքըԷպիկական պայթյուն. ռուսական ФАБ-1500-ը ոչնչացրել է ուկրաինական մեծ զինապահեստը (Տեսանյութ)Արևելյան բժշկության 10 անգին խորհուրդներ՝ առողջ հոգի, միտք և մարմին ունենալու համարՈւկրաինան Դանիայից ստացել է F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակըԶելենսկին Փարիզում հանդիպել է Թրամփի և Մակրոնի հետՌուսական ուժերն բեկումային առաջխաղացում ունեն Պոկրովսկի ճակատումՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարինԱսադի անձնական ինքնաթիռը լքել է Սիրիան. Իրանական աղաբյուր «Մենք ոչ մեկի հողերին չենք հավակնում, ցանկանում ենք՝ Սիրիան, հասնի խաղաղության»․ Էրդողան «Ազգային առաջընթաց» առաջարկում է բոյկոտել 2025 թվականի բյուջեի, հաստիքացուցակի և տարեկան զարգացման նախագծերի քվեարկությունըՍիրիական իրադարձություններում տարօրինակությունների եւ հարցականների պակաս չկաԱրցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից 12 հազար դոլար է վերցրել, բայց տղաների շիրմաքարերը չի տեղադրել, գումարն էլ հրաժարվել է վերադարձնելԱհաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը․ Վարուժան ԳեղամյանReuters. Իրանը պատրաստվում է Սիրիա ուղարկել զորքեր, անօդաչու սարքեր և հրթիռներՌուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ միասին քայլեր կձեռնարկի, որպեսզի Սիրիայում դեէսկալացիայի կոչը լսվի. ԼավրովԹուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև ՀայաստանըԱյսօր տեղի է ունեցել Լավրովի և Հուսեյնի հանդիպումը. Ինչ են քննարկելԱբխազիայից մանդարինները կրկին սկսել են ներկրվել ՌուսաստանՄեծ Բրիտանիայի ափերին հզոր փոթորիկ է մոտենում. վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվելՀորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասինԻնչ է լինելու Սիրիայի ապագան. Փորձագետի կարծիքՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանությունՈրոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներԴոհայում կայացած հանդիպման արդյունքներով երկխոսության կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին և օրինական ընդդիմությանը․ Լավրով«ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏՎԵՄ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ«Արմմոնո»-ն թռիչքի մեջ է, տարբեր փառատոներում է եւ միշտ հանդիսատեսի հետ է. Մարիաննա ՄխիթարյանԻնչպես է Ադրբեջանի նախագահը ընտելացրել մամուլին ու ստիպել վախենալ իրենից. BBCԻնչո՞վ է օգտակար ձիթապտուղը«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումը սկսված էԱրթուր Վարդանյանը քաղբանտարկյալ է, նստած է բանտում, որովհետեւ հայրենասեր է. Հայկ ԲաբուխանյանՀայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց․ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի ԺՊԳլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին․ մետրոպոլիտենն այդ օրն աշխատելու է մինչև 01:00-նՌուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցըԱ’յ լակոտ, ա’յ սրիկա, բեր տենամ՝ ի՞նչ ես ասում. Աղազարյանը՝ որոշ ՔՊ-ականներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top