«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը վնասվածք է ստացել ՌՊԼ 9-րդ տուրի «Պարի ՆՆ»-ի հետ խաղի վերջնամասում:
Տիկնիզյանը 58-րդ րոպեին դուրս է եկել խաղադաշտ՝ փոխարինելով Սերգեյ Պինյաևին: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում 25-ամյա ֆուտբոլիստը վնասել է ոտքն ու լքել խաղադաշտը բժիշկների օգնությամբ։