«Ժողովուրդ». ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին։ 1991 թվականի հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը. իսկ հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» պատասխանեց՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին: 2 օր անց արդեն Հայաստանի Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, հռչակեց Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Երեւանի վարչական շրջաններում համերգ-միջոցառումներ կլինեն: Պարգեւներ, կոչումներ կշնորհվեն տարբեր բնագավառների ներկայացուցիչների: