Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Գերմանիայի ընտրանուն
ՍպորտՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին եւ ունի 14 միավոր։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով ոչ ոքի խաղաց Վինսենտ Կեյմերի (2730) հետ։ Շանթ Սարգսյանը (2649) սեւերով ոչ ոքի խաղաց Դմիտրի Կոլարսի (2659) հետ։
Գաբրիել Սարգսյանը (2646) սպիտակներով հաղթեց Մատիաս Բլյուբաումին (2640)։ Կարեն Գրիգորյանը (2569) սեւերով ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Դոնչենկոյի (2638) հետ: