Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի թիմի հետ
ՍպորտՇախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 9-րդ մրցափուլում 2-2 հաշիվը գրանցեց Ուկրաինայի թիմի հետ:
Հայաստանի հավաքականից իր պարտիան հաղթանակով ավարտեց սպիտակ ֆիգուրներով հանդես եկած Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը սևերով պարտվեց, իսկ Մարիամ Մկրտչյանը` սպիտակներով և Լիլիթ Մկրտչյանը` սևերով, ոչ-ոքիներ գրանցեցին:
Զավեն Անդրեասյանի գլխավորած թիմը Համաշխարհային Օլիմպիադայի ավարտից երկու տուր առաջ 14 միավորով բաժանում է 2-8-րդ տեղերը: