նոր Starlink արբանյակները լրջորեն խանգարում են ռադիոաստղադիտակների աշխատանքին
ՀասարակությունԱյս ամառ Նիդեռլանդների Ռադիոաստղագիտության ինստիտուտի (ASTRON) աստղագետները մեկ օրով գործարկեցին աշխարհի լավագույն ռադիոաստղադիտակներից մեկը՝ LOFAR-ը, ինչից հետո նրանք ցնցված են․ Starlink ինտերնետ կապի արբանյակների նոր տարբերակները բառացիորեն կուրացնում են գերզգայուն սարքավորումները: Դրանց պայծառությունը ռադիոտիրույթում 32 անգամ ավելի բարձր է, քան առաջին սերնդի Starlink արբանյակների դեպքում: Հետազոտողները կարծում են, որ սա շուտով կկործանի Երկրի ողջ դիտողական աստղագիտությունը:
Այսօր 6000-ից մի փոքր ավելի Starlink արբանյակներ կան, որոնք թռչում են Երկրի ցածր ուղեծրով: Այս ցանցը կշարունակի ընդլայնվել։ Նույնկերպ OneWeb ընկերությունն է ընդլայնում տիեզերքում իր արբանյակային ցանցը (մինչև 1000 արբանյակ ունի ուղեծրում), իսկ Amazon-ը պատրաստվում է այսպիսի արբանյակներ տեղակայել (մինչև 2030-ը կունենա մինչև 3000 արբանյակ): Ընդհանուր առմամբ, մինչև 2030-ը փորձագետներն ակնկալում են մինչև 100,000 ինտերնետ կապի արբանյակներ ուղեծրում, ինչը ոչ միայն սպառնում է աստղագիտությանը բոլոր ալիքների երկարությամբ, ներառյալ օպտիկական, այլև իրականում արգելափակելու է տիեզերքի ցանկացած դիտարկում Երկրից: