«Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով (Photo)
ՀասարակությունՆախօրեին Հանրային ռադիոյի աշխատակից Ալիսա Գևորգյանը լուսանկարներ էր հրապարակել, որ Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ են կախվել։
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ դա իր նախաձեռնությունն է և չի հանի Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը։
Այսօր Ալիսա Գևորգյանն այլ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ «Բաքու» գրությունը ծածկված է «Ստեփանակերտ» գրությամբ։
Գևորգյանը գրել է. ««Ռադիոլուր»-ի պատասխանը»։