Մասնագետները պարզել են մաշկի բջիջներից արյուն ստանալու եղանակները
ՀասարակությունՇվեդ գիտնականները կազմել են 4 ազդանշանային սպիտակուցներից բաղկացած նվազագույն խումբը, որոնցից հնարավոր է արյան կարմիր բջիջներ ստանալ: Այս եղանակը հետագայում կարող է թույլ տալ մեթոդներ մշակել փոխներարկման կարիք ունեցող հիվանդի սեփական բջիջներից արյուն ստանալու համար` ամբողջությամբ ազատելով նրանց արյան համատեղելիության խնդրից:
Զեկույցում նշվում է, որ մեր օրգանիզմում ցանկացած բջիջ պարունակում է ԴՆԹ ամբողջական փաթեթը, սակայն տարբեր բջիջներում ամբողջական տեղեկությունը մասնակիորեն է դրսևորվում:
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հստակ մեխանիզմները, ինչպես նաև ազդանշանային սպիտակուցներն ու գեները, որոնց ակտիվությունը բերում է այս կամ այն տիպի բջիջների ձևավորմանը: Շվեդիայի Լունդ քաղաքի համալսարանի գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվել է էրիթրոցիտների կազմավորումը: