Թող բոլորը զգուշանան. Գառնիկ Իսագուլյան
Ներքաղաքական«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ գնահատմամբ՝ ՀՀ-ում բոլորին կալանավորում են մի պարզ ճշմարտության՝ հայրենասիրության համար: Հայրենսաիրության «մեղքը» որեւէ մեկին չի ներվում: Ըստ նրա` ասածի վառ վկայությունը Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունն է:
— Փաշինյանն ասաց, որ ամենամեծ սխալը եւ մեղքը հայրենասիրությունն է: Այնպես որ, հիմա թող բոլորը զգուշանան, ով ասելու է, որ սիրում է հայրենիքը կամ կատարի գործողություն, որով կերեւա՝ իր հայրենիքը սիրում է, հայտնվելու է կա՛մ Վարդաշենում, կա՛մ Նուբարաշենում՝ բանտում: