ԱՅՍՕՐ-ՎԱՂԸ ՇԱՏ ԲԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չկան. Փաշինյանը՝ Մոսկվայում Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ Վրթանեսյան Ես վախենում եմ նրանից, ինչ կատարվեց Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ. Լոքմագյոզյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան Բրազիլական ընկույզներն օգտակար են աղիների համար. Journal of Nutrition «ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵՑԻ ՈՒ ՈՐԵՎԷ ՄԻԱՎՈՐ ՉՏԱԼՈՎ 4։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ոչնչացրել ենք Հասան Նասրալլային ու նրա իրավահաջորդին․ Նեթանյահու Իրականում Փաշինյանին հեծանիվ վարելիս ուղեկցում են էլ ԳԱԻ, էլ շտապօգնություն, էլ ջիպեր՝ մոտ 10 ավտոմեքենա․ Քրիստինա Նազարյան (տեսանյութ) Ինչ անակնկալ են մատուցել Մոսկվայում Փաշինյանին

Ամրոց սարքող էիք, Արցախը պահեիք

Վերլուծություն

Այս օրերին պաթոսի պակաս չկա՝ նախորդող օրերին Արցախի հայաթափման մասին լալահառաչ հայտարարություններ ու գրառումներ էին գրվում` շատերի կողմից շրջանցելով մեղավորների անուններ տալը, իսկ առաջիկա օրերին էլ Հայաստանի անկախության օրվա առթիվ պաթոսախեղդ կլինի հանրությունը: Բայց այն, ինչ ասել է ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կարկառուն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ, թերեւս գերազանցեց բոլորի պաթոսին ու երեւակայությանը:

Անդրանիկ Քոչարյանը հավաստիացնում է, որ ամրաշինական աշխատանքների արդյունքում՝ 2026 թվականին Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով, որոնցում զինվորները ավելի պաշտպանված կլինեն։ «Զինվորը վստահությամբ կմտնի մեր երկրի պաշտպանության խնդիրների լուծման գործողությունների մեջ՝ լինելով օդից պաշտպանված, դիմացից հակահարված տալու հնարավորությամբ եւ թիկունքից եւս պաշտպանված»,-ասում է նա: Ու ոչ ոք հարց չի բարձրացնում՝ հիմա ամրոցներո՞վ եք սահմանի երկայնքը պաշտպանելու, պա՞տ շարելո՞վ, թե՞ ծառ տնկելով, ինչպես ասում էր ձեր իշխանության ղեկավարը: Չէ որ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի նշանառության տակ գտնվող դպրոցի դեպքում առաջարկում էր. «Եթե երեւալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»:

Դեռ սա էլ մի կողմ՝ լավ, որքա՞ն կարելի է ապակողմնորոշել ՀՀ երբեմնի հպարտ քաղաքացուն. Նիկոլ Փաշինյանը դեռեւս փետրվարին France 24-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ «Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է», - ահազանգում էր նույն Փաշինյանը: Հիմա այդ ի՞նչ է փոխվել, որ հարձակման ենթարկվողից հանկարծ դարձանք ավելի պաշտպանված: Բաքվի հռետորաբանությունը նույնն է, եւ ուրեմն՝ ՔՊ-ո՞ւմ է իրավիճակ փոխվել, որ հինգ հոգով վեց երգ են երգում՝ իրար հերքելով ու հակասելով:

ՉԱԼԱԲՅԱՆՆ ԷԼ ՈՐՈՇԵՑ ԱՊԱՇԽԱՐԵԼ

Ի դեպ, կամաց-կամաց ապաշխարելու թեման դառնում է քաղաքական կատեգորիա: Եթե նույն ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հորդորում էր սրբազաններին ապաշխարել, սրբազաններին էլ առանց կաշկանդվելու պատրաստակամություն էին հայտնում, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը որոշել է ինքնակամ ապաշխարել: Արցախի հայաթափման տարելիցի կապակցությամբ նա մասնավորապես գրել է. «Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, բազմահազար հայ մարդկանց համար՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում եւ Սփյուռքում՝ նաեւ մեծագույն անձնական ողբերգություն է՝ ապրած կյանքի, վաստակի եւ երազանքների փլուզում, մարդկային հեռանկարի կործանում: Այս ողբերգությունը երկնային պատիժ է մեր մեղքերի համար, բայց եւ մյուս կողմից՝ զգաստության կոչ եւ վերջին զգուշացում, ապաշխարելու եւ այդ մեղքերից ազատվելու, առողջանալու եւ որպես ազգ ապրելու ու զարգանալու նոր ավյուն գտնելու»:

Ավետիք Չալաբյանն ասում է, որ ամեն օր արթնանում է՝ այն գիտակցությամբ, որ պարտք ունի Արցախի առաջ՝ բոլոր այն սերունդների, որոնք կերտել են այն, դարերով պահել անառիկ, բերել հասցրել մեր օրը, «երբ մենք այն այսպես անփառունակ ձեռքից բաց թողեցինք»: Ըստ Չալաբյանի. «Այս պարտքը ես պետք է հատուցեմ մինչեւ կյանքիս վերջին օրը…»:

Հուսանք, որ այս խոսքերի տողատակում Չալաբյանն, իրոք, գիտակցել է իր մեղքի բաժինը՝ օրհասական պահին «Հայաքվե»-ով ժողովրդի զգոնությունը թմրեցնելու համար: Այս մասին բազմիցս ենք զգուշացրել, ինչն ընդունելու փոխարեն՝ նեղստրում էր նույն Չալաբյանը: Առնվազն «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ահազանգում էր, որ՝ «ստոր քայլ է՝ «Հայաքվե» կոչված հակահայկական ավանտյուրան»: Իսկ թե ինչով էր այն հակահայկական, այսօր արդեն բոլորն են տեսնում: Չալաբյանի հավաքած ստորագրությունները, թե՝ Արցախը չպետք է լիներ որեւէ այլ պետության կազմում, բերեց նրան, որ Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ այս հարցում ոչ պակաս մեղավոր են նաեւ նրանք, ովքեր Արցախը փրկելու լուծման ուղի փնտրելու փոխարեն՝ «Հայաքվե»-ի փիառով էին զբաղված՝ սկսած Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանից, ով հայտարարում էր. «Հայաքվեն հնարավորություն կտա վերադարձնել Արցախը, ՀՀ-ն կընդունի ինքնորոշման իրավունքը»: Այո, պարոնայք, ճիշտ ուղու վրա եք՝ ապաշխարե՛ք…

ԻՍԿ ԻՆՉ ՄՆԱՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ

Արցախի հայաթափման մասին գրառումները, հայտարարությունները քիչ-քիչ կփոխարինվեն Հայաստանի անկախության օրվա առթիվ կենացներով: Բայց ինչպես ժամանակին ասել է «Ազգային գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանը. «Ազատության, անկախության, անվտանգության համար պետք է պայքարել զենքով՝ ոչ թե ֆլեշմոբերով ու սոցցանցերում պլյուսներ դնելով»: Ի՞նչ է մնացել ՀՀ անկախությունից, սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որը պետք է սեպտեմբերի 21-ին դառնա գլխավոր քննարկման թեման:

Այսօր հասել ենք այն օրվան, որ մեր երկրում ազատությունն ու անկախությունը չափվում է նրանով, որ Հայաստանը մասնակցում է տրանսգենդերների գեղեցկության մրցույթի: Մասնակից տրանսգենդերն էլ հպարտանում է, թե նախկինների օրոք չէր համարձակվի: Սա՞ էր արյուն թափած մեր եղբայրների ու հայրերի երազանքը, սրա՞ համար էին անկախության ձգտում: Թե՞ անկախությունն այսօր չափվում է նրանով, որ ազատ ու անկախ երկրից, ինչպես նշում են մամուլում, այս տարվա 7 ամսում լքել ու չի վերադարձել 38 հազար մարդ... «Ժողջանը ժողբաստիոնից փախնում է, ինչպես հայտնի հերոսը Շաուշենկո բանտից... Հիշեցնեմ, որ Նիկոլի կառավարման 6 տարում ՀՀ «հպարտ» քաղաքացիությունից հրաժարվել է 11 830 տղա երեխա... Սա աղետ է... Դե իսկ ժողվրչոյով զմայլվողները թող շարունակեն հպարտանալ... »,- գրում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ու ամենաուշագրավն այն է, որ քաղաքական դաշտում ինքնիշխանությունից ու անկախությունից խոսում են նրանք, ովքեր առանց ԱՄՆ դեսպանի «դաբրոյի»՝ անգամ մի ծպտուն չեն հանում: Իսկ երկիրը շարունակում է բզկտվել, փոքրանալ ու խեղճանալ՝ պաթետիկ լոզունգների ներքո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԱՅՍՕՐ-ՎԱՂԸ ՇԱՏ ԲԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չկան. Փաշինյանը՝ ՄոսկվայումՈրտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ ՎրթանեսյանԵս վախենում եմ նրանից, ինչ կատարվեց Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ. ԼոքմագյոզյանՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյանԲրազիլական ընկույզներն օգտակար են աղիների համար. Journal of Nutrition«ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵՑԻ ՈՒ ՈՐԵՎԷ ՄԻԱՎՈՐ ՉՏԱԼՈՎ 4։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈչնչացրել ենք Հասան Նասրալլային ու նրա իրավահաջորդին․ ՆեթանյահուԻրականում Փաշինյանին հեծանիվ վարելիս ուղեկցում են էլ ԳԱԻ, էլ շտապօգնություն, էլ ջիպեր՝ մոտ 10 ավտոմեքենա․ Քրիստինա Նազարյան (տեսանյութ)Ինչ անակնկալ են մատուցել Մոսկվայում Փաշինյանին«Ռեալի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստըՀՀ և Ադրբեջանի ղեկավարները դրական են տրամադրված, խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտություն կրեցՂազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. ՏոկաևՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի ՊեսկովԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. ՊուտինԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթերՓաշինյանն ու Ալիևը հայտնել են, թե «երբ կստորագրեն» խաղաղության պայմանագիրըՀՀ-ն պատրաստ է պարզեցված ընթացակարգերով բացել Ադրբեջանի հետ ճանապարհը. ՓաշինյանՄենք պատրաստ ենք այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. ՓաշինյանԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման աշխատանքըՓաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ՌԴ մի շարք պաշտոնյաների բառապաշարի վերաբերյալ«Պապիկի նման երգում է». Տիգրան Ասատրյանի թոռնիկի նոր տեսանյութըԿոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումըԹուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանինԵս հաջողակ գործարար տղամարդկանց հետ գործ չունեմ, չեմ մասնակցի․ հայտնի Բոգոն՝ վարչապետի տիկնոջ ընթրիքի հրավերի մասին.ԼՈՒՐԵՐ․comԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Ալիևն ու Փաշինյանը նստել են իրար կողքիՇՏԱՊ. Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածելԱլիևի օգնականը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի ՍահմանադրությունիցՀայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր ՊուտինըԱստված ինձ համար արցախցի է, Արցախը՝ Աստված. Արթուր ԽաչենցՄեզ համար ԱՊՀ երկրները մեր ամենամոտ հարևաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները. Պուտինը՝ ԱՊՀ նիստի բացմանըՀայտնի պիցցերիաների ցանցի ակնարկ-կատակը` Էրիկ տեն Հագին (ֆոտո)Դեշամը մեկնաբանել է Մբապեի հետ կապված սկանդալը Բազմաթիվ մարտահրավերների հետ միասին եվրոպացիները պետք է միաժամանակ լուծեն նաև իրենց ներքին խնդիրներըՖարերյան կղզիներ - Հայաստան խաղը սպասարկող մրցավարներըԼավրովը Միրզոյանին հարցրել է, թե արդյոք Հայաստանում կան «կվադրոբերներ»Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը. ՊեսկովՀերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնումԾնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորենԻնչ վնասներ է կրել «Դոմուս»-ը. ՔԿ-ն մանրամասնել էԲյուջեի պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ, հարկային մուտքերը թերակատարվել են 4.7 %-ովԱդրբեջանը մտադիր է խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի նախագծերըՀոկտեմբերի 13-ին Հանրապետության հրապարակում կրկին համերգ էԻսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարարԳլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամՌուս բլոգերները ծաղրել են ՀԱՊԿ-ից անընդհատ դուրս փախչող և Պուտինի մոտ վազող Փաշինյանին (տեսանյութ)Հարգելի նիկոլական «արևմտամետներ», չեմ տեսնում ձեր ձեռքերը․ Կարեն ՔոչարյանԲագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվելՄեզ տանում են մի տեղ, որը կոչվում է կործանում. քաղաքական սատիրա՝ Պարոնյանի բեմում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода