Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է նախորդ 100 տարվա լավագույն թիմ. ՖԻԴԵ
ՍպորտԲուդապեշտում կայացել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 100-ամյակին նվիրված մրցանակաբաշխություն:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է նախորդ 100 տարվա (1924-2024) լավագույն թիմ: Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ ԽՍՀՄ-ի հավաքականը գերիշխող է եղել շախմատում, բայց ժյուրին որոշել է լավագույնին ընտրել այժմ գոյություն ունեցող երկրներից և Հայաստանը շրջանցել է Չինաստանին:
Հայաստանի հավաքականը (2006-2012) երեք անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն, ինչպես նաև մեկական անգամ դարձել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
Մրցանակը ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը: