Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի կազմը Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW Խաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգը 3 նշան, որ հատկապես այդ կարտոֆիլը չի կարելի ուտել Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Մելանյա Թրամփը պատմել է՝ ինչպես է 2018-ին ամուսնուն ստիպել հրաժարվել փախստականների նկատմամբ խիստ քաղաքականությունից Գազավորված եւ շաքարով ու քաղցրացված ըմպելիքը բարձրացնում է ինսուլտի հավանականությունը. Stroke ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ Էս չարիքը մեծացավ, երբ Հայաստան եկավ սինթետիկ թմրանյութը՝ «կրիստալը». Արմուշ Իսրայելական հատուկ ծառայության թիրախը նաև Թուրքիան է. CNN Türk

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը միջանցքը տալու է` «անցում» անվանելով

Մամուլի տեսություն

«Հրապարակ-ը գրում է.

«Չնայած տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը հանրությանը փորձում էր վստահեցնել, որ Սյունիքի միջանցքի մասին խոսք լինել չի կարող, նման պայմանավորվածություն չկա, որ այդ հարցում ինքը սկզբունքային դիրքորոշում ունի` դա իր կարմիր գիծն է, իսկ Արցախի լիակատար շրջափակումից հետո պնդում, հոխորտում էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն այլեւս երբեք չի կարող օրակարգ բարձրանալ, նախօրեին՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ, ճիշտ հակառակն ասաց: Փաշինյանը բառացիորեն ասաց, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլեւ ուզում է միջանցք տալ Բաքվին, իհարկե՝ «միջանցք» տերմինը չօգտագործեց, նոր տերմին օգտագործեց` «անցում», սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում։

Նա ասաց. «Մեր սոցցանցերում եւ քաղաքական շրջանակներում նաեւ նմանատիպ քննարկումներ կան, ասում են՝ այ, եթե այդ ճանապարհը բացվի, կլինի հերթական դավաճանությունը: Ժողովուրդ, չեմ հասկանում, մենք պիտի ասենք՝ մենք թույլ չե՞նք տալիս մեր տարածքով, Ադրբեջանի արեւելյան մասից կամ հիմնական մասից մեր տարածքով թույլ չենք տալիս գնան Նախիջեւան եւ Նախիջեւանից թույլ չենք տալիս գնան Ադրբեջա՞ն։ Սա ի՞նչ տրամաբանություն է: Ինչո՞ւ պիտի դա ասենք, ի՞նչ խնդիր լուծելու համար: Ընդհակառակը՝ մենք կարծում ենք, որ պետք է ասենք, որ պատրաստ ենք, եւ մեր ասածի մեջ որեւէ կեղծավորություն չկա: Ադրբեջանն ասում է՝ լավ, դուք չեք ուզում, Իրանով ենք գնում: Մենք դեմ չենք, որ Իրանով գնան, իհարկե, դա Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց էլի վերահաստատում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ ԻԻՀ-ն է անցում տրամադրում, նույն պայմաններով նաեւ մենք են պատրաստ անել: Ավելին, երկկողմանի տրամաբանության մեջ մենք պատրաստ ենք գնալ նաեւ որոշակի պարզեցումների»:

Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո նա համառորեն հերքում, ժխտում էր միջանցքի մասին խոսակցությունները: Իսկ «ընթացակարգերի որոշակի պարզեցումները» ենթադրում է, որ մարդիկ եւ բեռներն Ադրբեջանից դեպի Նախիջեւան ու հակառակ ուղղություններով պետք է անցնեն առանց մաքսային ստուգման, ինչն Ադրբեջանի պահանջն է ու միջանցքային տրամաբանությունը: Եթե անգամ Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցությունը մնա ՀՀ սահմանապահների վերահսկողության ներքո, միեւնույն է, դա համարվելու է ինքնիշխանության կորուստ, քանի որ թշնամուդ թույլ ես տալու առանց մաքսային հսկողության անցնել քո տարածքով:

Հատկանշական է, որ 3 տարի առաջ՝ 2021 թ. նոյեմբերի 11-ի նիստում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնելու Ադրբեջանի որոշմանը՝ Փաշինյանն ասել էր. «Շահարկումներից խուսափելու համար պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Խոսքն Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել` իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու է միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Նա նաեւ նշել էր, թե ՀՀ դիրքորոշումն այն է, որ կոմունիկացիաները պետք է վերաբացվեն առանց որեւէ էքստերիտորիալության համատեքստի, համապատասխան մաքսային ու անձնագրային հսկողությամբ: Մինչդեռ հիմա պատրաստ է ճանապարհը տրամադրել «պարզեցված ընթացակարգով» եւ ինչ-որ միջազգային կազմակերպության վերահսկողության ներքո, այսինքն՝ հենց միջանցքի տրամաբանությամբ։  

Հիշեցնենք, որ միջանցքի մասին խոսակցություններն Ադրբեջանը սկսեց պատերազմից ամիսներ անց՝ 2021 թ. հունվարի 11-ի մոսկովյան հայտնի հանդիպումից հետո, երբ Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ ֆորմատով նոր փաստաթուղթ ստորագրվեց՝ ճանապարհների ապաշրջափակման մասին։ 

Ադրբեջանը նախ ՀՀ-ից միջանցք էր պահանջում, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին թույլատրեր անխոչընդոտ երթեւեկել Գորիս-Կապան ճանապարհով, ապա չստանալով` այդ ճանապարհը փակեց մեր առջեւ։ Ավելի ուշ պնդում էր, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի նույն ռեժիմով, որով Լաչինի միջանցքն է գործում։ Երբ այս պահանջը մերժվեց, կեղծ էկոլոգներով փակեց Լաչինն ու կտրեց Արցախ-Հայաստան կապը:   

Այն ժամանակ պաշտոնական Երեւանը կտրականապես մերժում էր բոլոր առաջարկները՝ հայտարարելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը սակարկության ենթակա չէ։ Փաշինյանը բազմիցս հղում է արել 20 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, թե ՀՀ-ն միջանցք տրամադրելու որեւէ պարտավորություն չի ստանձնել, հայտարարության մեջ «միջանցք» տերմինը հիշատակվում է միայն 1 անգամ՝ Լաչինի միջանցքի հետ կապված։ 

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին միջանցք չտրամադրելու համար զոհաբերեց ողջ Արցախը, հրաժարվեց Գորիս-Կապան ճանապարհից, սակայն այս ամենից հետո համաձայնել է նաեւ Սյունիքով միջանցք տրամադրել, որը Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանն ուղղված մարտահրավեր է դառնալու: Եվ եթե Երեւանը, ի վերջո, համաձայնելու էր միջանցք տրամադրելու պահանջին, ապա ինչո՞ւ դա չարեց ավելի վաղ` առանց Արցախը հանձնելու, առանց Գորիս-Կապանը տալու: Հիմա էլ պատրաստ է դա անել` առանց գերիներին անգամ պահանջելու։ 
Մի բան հստակ է` Փաշինյանի համար ոչ թե պետության շահն է գերակա, այլ՝ սեփական իշխանության պահպանումը։ Իսկ այդ իշխանության պահպանումն այսօր «Սյունիքի միջանցքը» հանձնել է ենթադրում, որը կանի` դրան մանիպուլյատիվ մեկնաբանություններ տալով»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում






Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի կազմըՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWԽաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը. մանրամասներ3 նշան, որ հատկապես այդ կարտոֆիլը չի կարելի ուտելՎաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվիՄելանյա Թրամփը պատմել է՝ ինչպես է 2018-ին ամուսնուն ստիպել հրաժարվել փախստականների նկատմամբ խիստ քաղաքականությունիցԳազավորված եւ շաքարով ու քաղցրացված ըմպելիքը բարձրացնում է ինսուլտի հավանականությունը. StrokeՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետԷս չարիքը մեծացավ, երբ Հայաստան եկավ սինթետիկ թմրանյութը՝ «կրիստալը». ԱրմուշԻսրայելական հատուկ ծառայության թիրախը նաև Թուրքիան է. CNN TürkԱշխատելու եմ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավարար վիճակի բերելու ուղղությամբ․ դեսպանՖրանսիայում սպանվել է Ալիևի ընդդիմախոսըՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզTelegram-ում զանգվածային խափանումներ ենԲելառուսի և Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ 3-րդ երկրների դեմ. ԼուկաշենկոԲժշկական կենտրոնից փախուստի է դիմել տարիներ առաջ ինքնաձիգով «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո»-նՊոլիտեխնիկի ռեկտորը հայտնում է աշխատավարձի՝ 66 տոկոսով բարձրացման մասինԱլլա Պուգաչովան երգ ուներ՝ «нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем». ԱշոտյանՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն այցելել է ՈւկրաինաՀՀ եւ Ղրղզստանի թատերական գործիչների միությունները համագործակցության հուշագիր են ստորագրել Ադրբեջանը Միրզոյանին մեղադրել է «ապատեղեկատվություն տարածելու» մեջԼուկաշենկոն կմեկնի ԲաքուՍպառողական վարկը չմուծած՝ «Սև ցուցակում» հայտնված պատգամավորը բնակարան է ձեռք բերելԱմերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Մենք թշնամի կհամարենք ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Իրանի արտգործնախարարՊետրոս Ղազարյանը երեկ ստում էր ուղիղ եթերում․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)«Պաշտպան հայրենյաց» ծրագրի կապավոր շահառուներըՌուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ մի օր էլ ՔՊ-ն իր դեմ ստորագրահավաք կսկսիԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելՆեթանյահուն ինքը խախտեց «խաղի կանոնները»՝ սպանելով դիմադրության առաջնորդ Սեյեդ Հասան ՆասրալլահինՄասկը ԱԹՍ-ների միջև պատերազմներ է կանխատեսումՉեմպիոնների լիգա․ Մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետոԿոչ ենք անում շտապ և վճռականորեն միջամտել. Իրանը դիմել է ՄԱԿ-ինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- «Մլադա Բոլեսլավ», օրվա այլ խաղեր Փախnւստի դիմած քրեшկան հեղինшկություն «Կոկո»-ին դեռ չեն գտել. մանրամասներ27 մլն դրամԱԺ-ին՝ բենզին ու թղթեր սրբիչներ գնելու համար. բենզինը կգնեն «Ֆլեշ»-իցՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստըԱդրբեջանը պատմություն է հորինում, որպեսզի փաստարկ ունենա իր գործողություններին աջակցելու համար. Ստեֆան ՇեննախՄտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու. Անահիտ ՍիմոնյանԱդրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԱյսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն էԱդրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի օրակարգումՏելեգրամում կնոջ լուսանկարներ են ներբեռնում ու մերկացնելով գումար պահանջում. ինչ են բացահայտել իրավապահները.armlur.amՇատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետոԻրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչին կրկնել է նախազգուշացումըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել էՀՀ իշխանությունների «խեղճիզմի» քաղաքականությունը ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար. ՀայրապետյանՋուր չի լինելու․ հասցեներ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода