Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվեց, Արոնյանը հաղթանակ պարգևեց ԱՄՆ հավաքականին
ՍպորտՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվել է Հունգարիային և 12 միավորով բաժանում է 7-18-րդ տեղերը: Համաշխարհային Օլիմպիադայի ավարտին մնացել է երեք տուր:
Իսկ ահա գրոսմայստեր Լևոն Արոնյանը 8-րդ մրցափուլում հաղթական միավոր վաստակեց ԱՄՆ-ի թիմի համար:
Ֆրանսիայի հավաքականի դեմ մրցապայքարում Լեյներ Դոմինգեսը, Ուեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքիներ գրանցեցին, վճռորոշ պարտիայում 41-ամյա Արոնյանը սև ֆիգուրներով առավելության հասավ Մաքսիմ Լագարդի նկատմամբ:
ԱՄՆ-ի հավաքականը 13 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: