Մշակվել է իմպլանտ, որը կվերականգնի նույնիսկ ի ծնե կույր մարդկանց տեսողությունը
ՀասարակությունԱմերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ստարտափը մշակել է փորձարարական տեսողական իմպլանտ՝ Blindsight-ը, որը հնարավորություն կտա տեսնել նույնիսկ նրանց, ովքեր ի ծնե կույր են։
Եթե ուղեղի՝ տեսողության համար պատասխանատու մասը վնասված չէ, ապա այն տեսնելու հնարավորություն կտա նույնիսկ նրանց, ովքեր ի ծնե կույր են եղել»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում։
Neuralink-ի թիմն իր հերթին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Blindsight իմպլանտը հավանություն է ստացել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից (FDA): Սա ճանապարհ է բացում սարքը մարդկանց վրա փորձարկելու համար: Ընկերությունն արդեն դիմումներ է ընդունում պոտենցիալ բուժառուներից։
Neuralink-ն արդեն երկրորդ անդամալույծ մարդու գլխուղեղում հաջողությամբ տեղադրել էընկերության արտադրած իմպլանտը, որը նրանց օգնում է մտքի ուժով կառավարել համակարգիչը։