Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա
ՄիջազգայինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին հակասում են ողջախոհությանը։
«Ինձ թվում է, որ հայտարարությունները հակասում են ողջախոհությանը և իրականությանը։
Որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում են ՀԱՊԿ-ում,-ասել է Զախարովան։
«Եթե մնան, նշանակում է սրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։
Միաժամանակ ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս եկավ Հայաստանից»։
Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության համար։