Թրամփը բարում բոլորին բուրգեր է հյուրասիրել և հաշիվը վճարել կրիպտոարժույթով (լուսանկարներ, տեսանյութ)
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ, 2024 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը առաջին անգամ հրապարակավ վճարել է բիթքոյիններով։ Նյու Յորքի PUBKEY բարում բուրգերների համար քաղաքական գործիչը վճարել է կրիպտոարժույթով։
Այսպիսով, Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը դարձել է պատմության մեջ Ամերիկայի առաջին ղեկավարը, ով հրապարակայնորեն իրականացրել է կրիպտոգործարք: Համացանցում լայն տարածում է գտել նշված տեսանյութը։
Նյու Յորքի PUBKEY բարը կրիպտոհամայնքում հայտնի է՝ որպես մի վայր, որտեղ գնումների համար հեշտությամբ կարելի է վճարել կրիպտոարժույթով: Թրամփը և նրա թիմը հաստատություն են այցելել սեպտեմբերի 18-ի երեկոյան։ Հաստատության աշխատակիցները նախագահի թեկնածուին առաջարկել են բուրգերների համար վճարել բիթքոյններով։ Գործարքի հաջող ավարտի մասին հայտարարությունը հաստատության հաճախորդները ողջունել են ծափերով։
https://youtu.be/j4Zuya2vYZE?si=_2t0sW9kVYtde5eM