Երիտասարդ փաստաբանի պրոֆեսիոնալիզմը իր հետքը թողեց 35-ամյա թերթում
ՏեսանյութերՏարին «Իրավունք» թերթի համար հոբելյանական է, թերթը նշում է իր գործունեության 35-ամյակը, որին ընդառաջ սկսում ենք պատվոգրերի հանձնման արարողություն, իսկ «Իրավունքի» պատվոգրերին են արժանանում տարբեր ոլորտներում հայտնի անձիք, ովքեր այս տարիների ընթացքում անդավաճան մնացին «Իրավունքի» որդեգրած քաղաքականությանը, սատար էին կանգնում թերթին լավ եւ վատ օրերին, մեզ հետ միասին ուրախանում թերթի հաջողություններով: Այդպիսինների շարքին է դասվում «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական եւ վարչական իրավունքի հարցերով տնօրեն, այլեւս արդարադատության ոլորտում իր փայլուն հետքը թողած, երիտասարդ, հմայիչ փաստաբան Լարիսա Բաղդասարյանը: Ում իրավաանական փայլուն գիտելիքների շնորհիվ Իրավունքը միայն ընթացիկ տարում արդեն իսկ երկու հաղթանակ է ունեցել արդարադատության ոլորտում:
Թե ինչ հաղթանակների մասին է խոսքը դիտեք «Իրավունք TV»-ի եթերում, այցելելով համանուն յութուբյան ալիք: